Lratvutyun.am

ԱՄՆ Այովա նահանգի դպրոցի հրաձիգն ինքնասպան է եղե

Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչներին։ Նրանց խոսքով՝ հրաձիգը հավանաբար ուսանողներից մեկն է եղել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Այովա նահանգի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Հրաձգությունը տեղի է ունեցել նոր կիսամյակի առաջին օրը։ Այդ դպրոց է հաճախում ավելի քան 1,7 հազար մարդ։

Սիրիայում ամերիկյան բազաները հրթիռակոծության են ենթարկվել

Սիրիայի տարածքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաներ հրթիռակոծության են ենթարկվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ տեղի աղբյուրներին հղումով։ Մասնավորապես, հարձակման է ենթարկվել Ազ-Զախրիյա օդանավակայանի մոտ գտնվող ամերիկյան բազան։ Նշվում է, որ օդանավակայանը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա քաղաքում։ Գործակալության տվյալներով՝ հրթիռների մեծ մասն ընկել է անմիջապես ԱՄՆ օբյեկտի տարածքում։ Ինչպես նաև, ըստ աղբյուրներից մեկի, […]

5000 դրամ տուգանք՝ կայանման համար սահմանված գումարը չվճարելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավտոկայանատեղիների «Ա» և «Բ» գոտում 1 օր կայանման և կայանման համար սահմանված գումարը չվճարելու համար քաղաքացիները հունվարի 1-ից պարտավոր կլինեն վճարել 5000 դրամ։Եթե, օրինակ, մեքենան մի քանի օր կանգնեցնեք կարմիր գծերով ավտոկայանատեղիում և չվճարեք համապատասխան գումարը, ապա ամեն օրվա համար անհրաժեշտ կլինի վճարել 5000 դրամ։ Հունվարի 1-ից Երևանում կարմիր գծերի […]

Ժամանակավոր ներմուծված 2,647 ավտոմեքենա մաքսազերծվել է պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ՊԵԿ-ը մաքսայինի 10 բարեփոխում է ներկայացրել

Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին մաքսային համակարգում իրականացրել է մի շարք բարեփոխումներ:Հայտնում են ՊԵԿ-ից։ «Տարին առանձնացել է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և թվայնացմամբ, միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ: Կարևոր փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների և տնտեսվարողների, էլեկտրոնային հարթակ են տեղափոխվել մի շարք ծառայություններ: Մեկնարկել են Մեղրիի նոր անցակետի շինարարական աշխատանքները: Նոր չափանիշներով կատարելագործվում են ժամանակավոր պահպանման […]

Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Օքլենդում ընթացող թենիսի WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ

Երկրորդ շրջանի խաղում հայազգի թենիսիստուհին 1:6, 2:6 հաշվով պարտվել է աշխարհի 31-րդ ռակետ, ամերիկուհի Էմմա Նավարոյին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 12 րոպե։ Մրցաշարի հաջորդ տուրում Նավարոն կխաղա Յուան Յուե (Չինաստան) – Պետրա Մարտիչ (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ։ Աղբյուր  ArmSport.am

Ադրբեջանն ավերել է Արցախի Թթու ջուր կոչվող տարածքում կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։«Ինչպես հստակ երևում է ադրբեջանագետ Վարսիկ Սիմոնյանի տրամադրած լուսանկարներից, Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում […]

Իրանը չի ցանկանում լայնածավալ հակամարտության մեջ ներքաշվել

Նախօրեին Քերմանում տեղի ունեցած պայթյուններից հետո Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին չի ցանկանում ԱՄՆ հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվել:Գրել է ամերիկյան The New York Times պարբերականը՝ վկայակոչելով իրանական վերնախավին մոտ կանգնած իր աղբյուրները։ Թերթի տեղեկություններով՝ Խամենեին իրանցի զինվորականներին կոչ է արել «ռազմավարական համբերություն» ցուցաբերել և ցանկացած գնով խուսափել ԱՄՆ հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվելուց։ The […]

Գնում կախիչին ձեռք ես տալիս, ընկնում է, էլ չեմ ասում, որ զուգարաններում թափանցիկ ապակի է դրված. Փաշինյանը՝ դպրոցներում իրականացվող ծրագրերի մասին

Մեր ծրագրերի իրականացման մեջ լրջագույն պրոբլեմներ եմ տեսնում, մասնավորապես դպրոցներում իրականացվող ծրագրերում: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շատ դեպքերում գործ ունենք նախագծման խոտանի հետ, իրականացման խոտանի հետ և գույքի որակի հետ կապված խոտանի հետ: Ձեզ մի օրինակ բերեմ, մենք դպրոցների մարզադահլիճների ծրագրեր ենք իրականացնում: Կառուցում ենք մարզադահլիճը ու արձանագրում ենք հետևյալը. […]

Իրանի ԱԳ նախարարը հերքել է մտավախությունը, թե Մեծամորի ատոմակայանն աղտոտում է Արաքս գետը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է սահմանային Արաքս գետը:Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։ «Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հերքել է Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով Արաքս գետի ցանկացած աղտոտում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրանական […]

ԵԱՀԿ-ն դատապարտեց Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակումները Բելգորոդի վրա

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդն պաշտպանել է Կիևի ռեժիմի կողմը՝ չդատապարտելով Ուկրաինայի հրթիռային հարձակումները Բելգորոդի վրա, չորեքշաբթի հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը Telegram ալիքում:Փախանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Մալթան շարունակում է իր նախորդների՝ Ուկրաինայում իրավիճակի միակողմանի և կանխակալ գնահատականների ընթացքը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը բացահայտորեն բռնեց Կիևի ոճրագործ ռեժիմի կողմը՝ առանց որևէ բառի դատապարտելու Բելգորոդում բարբարոսական […]

Դադարեցնում է որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է արել, որով դադարեցնում է որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ։ «Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։ Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ . քանի դեռ […]

Մեր հայրենիքի ամեն մի սանտիմետր հողի համար արյուն թափած մեր հերոսների հիշատակը մեզ պարտադրում է ամեն օր քրտնաջան աշխատել նրանց երազանքները կյանքի կոչելու համար․Գագիկ Ծառուկյանի Ամանորի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Հերթական տարին այս րոպեներին պատմություն է դառնում՝ իր բոլոր կորուստներով ու ձեռքբերումներով, իրականացած ու անկատար երազանքներով: Ցավոք 2023 թվականը տարեգրության մեջ կմնա որպես հայկական Արցախի կորստի տարի, որը բաց վերք է բոլոր մտահոգ հայերի համար: Սակայն մենք հուսահատվելու ու թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք: […]