Lratvutyun.am

Նոյեմբեր ամսվա տվյալներով ՀՀ-ում արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ նոր ռեկորդ․ Փաշինյանն այցելել է ԱՍՀ նախարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, ոլորտային առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։ Զեկուցվել է ժողովրդագրության և կենսաթոշակային ապահովության ոլորտներում կատարված աշխատանքները։ […]

Վերին Լարսը կրկին փակ է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան կրկին փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։Նշվում է, որ նման որոշում է կայացվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում բանկերը կանջատի իր ֆինանսական համակարգից, եթե դրանք խախտեն հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում բանկերը կանջատի իր ֆինանսական համակարգից, եթե դրանք խախտեն հակառուսական պատժամիջոցները, ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Աշխարհի գրեթե յուրաքանչյուր բանկի ընտրության հնարավորություն է տրված՝ շարունակել ապրանքներ վաճառել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի՞ն, թե՞ կապված լինել ԱՄՆ ֆինանսական համակարգի հետ՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսությունը շատ ավելի մեծ է, […]

Մակգրեգորը նշել է UFC պատմության լավագույն մենամարտը

Խառը մենամարտերի հայտնի իռլանդացի մարտիկ, UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը նոր գրառում է կատարել իր սոցիալական ցանցերում, որտեղ նշել է, որ իր երկրորդ մենամարտը ամերիկացի Նեյթ Դիասի հետ UFC 202-ում ամենամեծն է կազմակերպության պատմության մեջ։Մակգրեգորը հրապարակել է մենամարտից տեսահոլովակ և այն մակագրել հետևյալ կերպ.«UFC-ի բոլոր ժամանակների ամենամեծ մենամարտը»։ Նշենք, որ Մակգրեգորն ու […]

Մրցաշարին աջակցում են ավելի շատ ակումբներ, քան թվում է․ Սուպերլիգայի ղեկավար

Սուպերլիգայի գործադիր տնօրենն ասել է, որ մրցաշարին աջակցում են ավելի շատ ակումբներ, քան թվում է։«Շատ ակումբներ հայտարարություններ են տարածել, որտեղ մենք տեսնում ենք 70-ամյա մենաշնորհի երկար ձեռքը: Կասկածո՞ւմ ենք, որ ՈւԵՖԱ-ն ճնշում է գործադրում ակումբների վրա։ Ժամանակ տվեք նրանց, և թողեք համոզենք ակումբներին։ Մենք կհամոզենք ակումբներին՝ Եվրոպայի լավագույն ակումբներին։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ ժամանակակից […]

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային արդիական հարցեր. ՌԴ ԱԳՆ

Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-իրանական բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համատեքստում քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։

Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում առանձին ​​պայմանագրերի դեպքում իսկապես կան հարցեր. Կոպիրկին

Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն իրականացվել են ճիշտ ժամկետում և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: «Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր», – ասել է դեսպանը։ Միևնույն ժամանակ […]

Արարատ Միրզոյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է 2023թ. նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի […]

Մոսկվան նպատակաուղղված աշխատանք է տանում Բաքու-Երևան խաղաղության պայմանագրի կնքման, հայ-ադրբեջանական ամենասուր հակասությունների լուծման ուղղությամբ. ՌԴ ԳՇ պետ

Անդրկովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն կայունացման հստակ միտում ունի։ Այս մասին այսօր Մոսկվայում ճեպազրույցում հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Ճեպազրույցը նվիրված էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2023 թվականի գործունեության արդյունքներին։«Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ոլորտում նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, […]

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր, արագ տարածվող ենթատեսակի մասին

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի ենթատեսակը՝ JN.1-ը, իր արագ տարածման պատճառով հայտնվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուշադրության կենտրոնում։Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։ JN.1-ը հայտնաբերվել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ այս ենթատեսակը կազմում է վարակման դեպքերի 15-29 %-ը։ JN.1-ն արագ […]

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը: