Lratvutyun.am

Արարատ Միրզոյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է 2023թ. նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի […]

Մոսկվան նպատակաուղղված աշխատանք է տանում Բաքու-Երևան խաղաղության պայմանագրի կնքման, հայ-ադրբեջանական ամենասուր հակասությունների լուծման ուղղությամբ. ՌԴ ԳՇ պետ

Անդրկովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն կայունացման հստակ միտում ունի։ Այս մասին այսօր Մոսկվայում ճեպազրույցում հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Ճեպազրույցը նվիրված էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2023 թվականի գործունեության արդյունքներին։«Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ոլորտում նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, […]

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր, արագ տարածվող ենթատեսակի մասին

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի ենթատեսակը՝ JN.1-ը, իր արագ տարածման պատճառով հայտնվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուշադրության կենտրոնում։Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։ JN.1-ը հայտնաբերվել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ այս ենթատեսակը կազմում է վարակման դեպքերի 15-29 %-ը։ JN.1-ն արագ […]

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը:

Արևմուտքի նպատակը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ. ՌԴ ԱԳՆ

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին և Արևմուտքի միջնորդությանը:«Մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ը լրամշակեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի դեկտեմբերի 17-ին հրապարակած հայտարարությունը՝ Եվրամիության այսպես կոչված իրավամարդկային պատժամիջոցներին մի շարք երրորդ երկրների միանալու մասին: Դրա սկզբնական տարբերակում երրորդ երկրների ցանկում հայտնվել էին Ադրբեջանն ու […]

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Արցախի նախագահի և պետնախարարի հետ

Դեկտեմբերի 19-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Այս մասին հայտնում են Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից։Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արցախի Հանրապետության պետնախարար Արթուր Հարությունյանը։ […]

Դատախազությունը տեղեկություն չունի մեղադրանքով ՌԴ-ի կողմից հետախուզվողին Հայաստանում ձերբակալելու մասին

Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել։«Դմիտրիյ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ:Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն […]

Կարևոր ենք համարում միջազգային հանրության կողմից հայկական ժառանգության ոչնչացման փաստագրումը․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կարևորում է մշակութային իրավունքների ոլորտում ՄԱԿ հատուկ զեկուցողի հաղորդագրություն-հարցումը Ադրբեջանին, որում մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման, ԼՂ պատմության խեղաթյուրման և հայերի հետքերը ջնջելու փորձերի մասին, որոնք մշակութային զտման են հավասար:ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նման մեկնաբանություն է տվել Aysor.am-ի հարցմանն ի պատասխան։ Հարցման […]

ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որը կառաջարկի խնդրի լուծում. Նիկոլ Փաշինյան

Հանրային հեռուստաընկերությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի ամբողջական տարբերակի հրապարակումից առաջ հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը, որտեղ լրագրող Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հարցը փակվել է, թե ոչ, վարչապետը պատասխանել է․«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որը կառաջարկի ԼՂ խնդրի լուծում: ՀՀ կառավարությունն ամեն ինչ արել է, որ ԼՂ-ն […]

ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածին (արդյունավետ պաշտպանության իրավունք) համապատասխան քննելու անհրաժեշտություն չկա, Կոնվենցիայի […]

Սերգեյ Լավրովն ուղերձ է հղել «Ռուսաստան-Հայաստան» Հանրային ֆորումի մասնակիցներին ու կազմակերպիչներին

«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի ուղերձը՝ «Ռուսաստան-Հայաստան» առաջին Հանրային ֆորումի մասնակիցներին ու կազմակերպիչներին։Ուղերձում, մասնավորապես, ասված է․«Սրտանց ողջունում եմ «Ռուսաստան-Հայաստան» առաջին Հանրային ֆորումի մասնակիցներին։ Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆորումի կազմակերպիչներին` «Միասին» հասարակական կազմակերպությանը և «Միջազգային համագործակցության առաջնորդները» ինքնավար […]

Հունաստանի և Կիպրոսի հետ ստորագրվել են ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը․ ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի են ունեցել հայ-հունական և հայ-կիպրական երկկողմ, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։Խորհրդակցություններին հունական կողմից մասնակցել են Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլեոս Յամիսի, իսկ կիպրական կողմից՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, […]