Lratvutyun.am

Ադրբեջանը հաստատակամ է նպաստելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության գործընթացին. Բայրամով

Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ կարգավորման և խաղաղ գործընթացի առաջմղման հարցում:Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 47-րդ նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նա նշել է, որ ներկայումս տարածաշրջանում խաղաղության կառուցման համար բարենպաստ պայմաններ կան:

Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հանդիպել է Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի հետ

Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի և հանդիպել Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի հետ:Թեմի առաջնորդը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար:«Տիար նախագահ Խաչատուրյան, այսօր Մոնտեվիդեոյի մեր հայկական համայնքը ուրախ է ողջունել Ձեզ Սուրբ Ներսես Շնորհալի […]

Ծանրամարտի Գրան Պրի. Վարազդատ Լալայանը՝ ոսկե, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված Գրան Պրիում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Լալայանը ոսկե մեդալին արժանացել է երկամարտի 441 կգ արդյունքով (200 +241 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանն էլ երկամարտի 430 կգ արդյունքով (190+240 կգ) կանգնել է պատվո հարթակի երկրորդ […]

Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է, սահմանազատման աշխատանքները կարող են տարիներ տևել․ Մհեր Գրիգորյան

«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն արդեն իսկ ունի ենթակառուցվածքներ, որոնք մշակվել և գտնվում են իրականացման փուլում, օրինակ՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը:Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա հայտնեց, որ Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը մեկ տարի առաջ ստացված կարծիքի համաձայն 230 մլն դոլար է կազմելու։ Սահմանազատման գործընթացի վերաբերյալ էլ Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ […]

Փաշինյանն ու Օվերչուկը անդրադարձել են տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը […]

2023 թ. նոյեմբերին 109 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 109 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող […]

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ռուսաստանը պատրաստ է հարաբերությունները վերականգնել Միացյալ Նահանգների հետ»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հարաբերությունները վերականգնել Միացյալ Նահանգների հետ, բայց՝ դրա համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում։ «Մենք պատրաստ ենք հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ, մենք գտնում ենք, որ Միացյալ Նահանգները կարևոր երկիր է։ Երբ այնտեղ ներքին հիմնարար փոփոխություններ տեղի ունենան, երբ այնտեղ սկսեն հարգել այլ մարդկանց, այլ երկրներին, փնտրել փոխզիջումներ, […]

Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը խոսել է «Խաղաղության խաչմերուկի» մասին։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիներով։ «Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի […]

Դատախազը միջնորդեց պատասխանատվությունից ազատել Սերժ Սարգսյանին՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:Որոշումը հրապարակել է դատարանը՝ բավարարելով նրա պաշտպանի միջնորդությունը: Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից […]

«Խաղաղության խաչմերուկ»-ը ոչ թե մրցակցելու է լոգիստիկ նախագծերի հետ, այլ լրացնելու առկա հնարավորությունները․ Միրզոյան

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների բացման ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման մեջ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և պետությունների ինքնիշխանության ու իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա:Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը։ «Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, որի սահմաններն […]

ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև․ Փաշինյան

ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով։Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի Ինքնավար […]