Lratvutyun.am

«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչը հեռացել է թիմից

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Իգոր Պադերինը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռուս մասնագետն «Ուրարտուի» երկրորդ թիմը գլխավորում էր 2022 թվականի հուլիսից: «Շնորհակալություն ենք հայտնում մասնագետին նվիրված աշխատանքի ու ներդրած ջանքերի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:

Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ մի քանի տասնյակ հայ. Զառա Ամատուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ դժվար է մնացած հայերի կոնկրետ վիճակագրություն ասել, սակայն խոսքը մի քանի տասնյակ հայերի մասին է։ «Երբ Ղարաբաղից հայերի մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, մեր թիմերը տեղում սկսեցին աշխատել […]

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։ «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համոզել նախագահ Ալիևի վարչակարգին անհապաղ ազատ արձակել իր իրավասության ներքո գտնվող բոլոր հայերին և զերծ մնալ որևէ օգնություն ցուցաբերելուց, որը կարող է խորացնել Արցախում […]

Մենք այստեղ ենք պատմականորեն և ոչ մի տեղ չենք անհետանալու դա շատ լավ գիտեն մեր գործընկերներն ու դաշնակիցները․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից եւ Անդրկովկասից «դուրս մղելու» իր մտադրությունները»։ «Չի ստացվելու։ Մենք այստեղ ենք պատմականորեն եւ ոչ մի տեղ չենք անհետանալու։ Դա շատ լավ գիտեն մեր գործընկերներն ու դաշնակիցները»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով «Россия» հեռուստաալիքի թղթակցի հարցին։

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 11,240-ի, վիրավորներինը՝ 29 հազարի

Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11,2 հազարը, նրանց թվում կա 4,630 երեխա։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ պաղեստինյան անկլավի իշխանությունների մամուլի ծառայությանը հղումով։ «Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 11,240-ի, որից 4,630-ը երեխաներ են։ Վիրավորների թիվը հասել է 29 հազարի, որոնց ավելի քան 70%-ը երեխաներ են»,- […]

Ողբերգական ավտովթար․ մահացել է Ազատի զորանոցում հրդեհի հետևանքով մահացած զինվորի հայրը

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները […]

Իրանում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 13-ին, ժամը 18:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.48⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի և […]

ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը պետք է վերահաստատի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Կոլոննա

ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը պետք է վերահաստատի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին Բրյուսելում ասել է  Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ «Կարևոր է, որ  ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը վերահաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` ամրապնդելով Եվրամիության դիտորդական առաքելության ամրապնդման և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: […]

Փարիզի քաղաքապետը միացել է Բաքվում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի հետ պահանջել ենք ազատ արձակել Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

Հայաստանը սկսում է կարեւոր երկխոսություն՝ բարդ եւ բազմաշերտ կառուցվածքով

Նոյեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Միացյալ Թագավորություն, որտեղ բացի իր գործընկերոջ հետ հանդիպումից, Արարատ Միրզոյանը կմասնակցի նաեւ Հայաստան-Բրիտանիա ռազմավարական երկխոսության առաջին նիստին: Հայ-բրիտանական երկխոսությունն անշուշտ նոր իրողություն չէ, եւ հարցը տվյալ պարագայում այն է, թե ինչ նոր որակ է ստանալու այդ երկխոսությունը, որը կպարունակի փոխշահավետ հեռանկար, նպաստելով Հայաստանի հանրապետության անվտանգությանն ու նաեւ […]