Lratvutyun.am

Արցախի պատգամավորները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը | Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում | Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ | ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարարի դեմ | Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը | Ամեն ամառ ասում են, թե ՄՅՈւ-ն վաճառում է իր բոլոր ֆուտբոլիստներին և հետաքրքրված է ևս 200 խաղացողով․ Տեն Հագ | Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ | Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը | Ամիսներով Հանրայինի քաղաքական հարթակներից խուսափողները խոսում են Հանրայինից. Պետրոս Ղազարյան | ՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբ | Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից, քանի որ ամերիկյան կողմը պահանջել է կասեցնել խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը | Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Կարեն Ջալավյանը ` 44–օրյա պատերազմի մասին | Բայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը | «Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ | Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բերդիչի բնակավայրը | Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ | Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը | Ձորը գլորված «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի. ՔԿ | ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ Պապիկյանին | Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան |

Հայաստանը սկսում է կարեւոր երկխոսություն՝ բարդ եւ բազմաշերտ կառուցվածքով

Նոյեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Միացյալ Թագավորություն, որտեղ բացի իր գործընկերոջ հետ հանդիպումից, Արարատ Միրզոյանը կմասնակցի նաեւ Հայաստան-Բրիտանիա ռազմավարական երկխոսության առաջին նիստին: Հայ-բրիտանական երկխոսությունն անշուշտ նոր իրողություն չէ, եւ հարցը տվյալ պարագայում այն է, թե ինչ նոր որակ է ստանալու այդ երկխոսությունը, որը կպարունակի փոխշահավետ հեռանկար, նպաստելով Հայաստանի հանրապետության անվտանգությանն ու նաեւ արդիականացմանը՝ անվտանգության լայն, համալիր, համակարգթային տրամաբանության համատեքստում: Այստեղ իհարկե կարեւոր է հասկանալ, թե ռեգիոնում ինչ շահ է հետապնդում Բրիտանիան, որպեսզի շոշափելի լինի, թե Բրիտանիայի հետ ռազմավարական երկխոսության հանգամանքը ինչ տրամաբանություն է ենթադրելու Հայաստանի անվտանգության խնդիրների համատեքստում:Բրիտանիան ռազմավարական նշանակության ներդրումներ է արել Ադրբեջանում: Հետխորհրդային շրջանում այդ ներդրումները չափվում են տասնյակ եւ նույնիսկ հարյուրն անցնող միլիարդ դոլարներով, որոնք բնականաբար գերազանցապես ուղղվել են Ադրբեջանի նավթագազային, էներգետիկ ոլորտ: Ըստ այդմ, հնարավոր է ուրվագծել «երկսայր» մի հանգամանք: Մի կողմից Ադրբեջանը Բրիտանիայի համար ունի մեծ նշանակություն եւ հետեւաբար Բրիտանիան չի կարող Հայաստանի հետ հարաբերություն կառուցել Ադրբեջանի հետ հակադրվելու որեւէ ռիսկով, մյուս կողմից Բաքվի հանդեպ տնտեսական մեզ ազդեցությունն իհարկե Բրիտանիային դարձնում է ռեգիոնալ ազդեցիկ դերակատար, որն անշուշտ քաղաքական մեծ կշիռ կարող է ունենալ ռեգիոնալ անվտանգության մթնոլորտի ձեւավորման գործում:

լրահոս

Փոխկապակցված նորություններ