Lratvutyun.am

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 11,240-ի, վիրավորներինը՝ 29 հազարի

Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11,2 հազարը, նրանց թվում կա 4,630 երեխա։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ պաղեստինյան անկլավի իշխանությունների մամուլի ծառայությանը հղումով։ «Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 11,240-ի, որից 4,630-ը երեխաներ են։ Վիրավորների թիվը հասել է 29 հազարի, որոնց ավելի քան 70%-ը երեխաներ են»,- […]

Ողբերգական ավտովթար․ մահացել է Ազատի զորանոցում հրդեհի հետևանքով մահացած զինվորի հայրը

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները […]

Իրանում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 13-ին, ժամը 18:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.48⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի և […]

ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը պետք է վերահաստատի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Կոլոննա

ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը պետք է վերահաստատի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին Բրյուսելում ասել է  Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ «Կարևոր է, որ  ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը վերահաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` ամրապնդելով Եվրամիության դիտորդական առաքելության ամրապնդման և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: […]

Փարիզի քաղաքապետը միացել է Բաքվում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի հետ պահանջել ենք ազատ արձակել Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

Հայաստանը սկսում է կարեւոր երկխոսություն՝ բարդ եւ բազմաշերտ կառուցվածքով

Նոյեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Միացյալ Թագավորություն, որտեղ բացի իր գործընկերոջ հետ հանդիպումից, Արարատ Միրզոյանը կմասնակցի նաեւ Հայաստան-Բրիտանիա ռազմավարական երկխոսության առաջին նիստին: Հայ-բրիտանական երկխոսությունն անշուշտ նոր իրողություն չէ, եւ հարցը տվյալ պարագայում այն է, թե ինչ նոր որակ է ստանալու այդ երկխոսությունը, որը կպարունակի փոխշահավետ հեռանկար, նպաստելով Հայաստանի հանրապետության անվտանգությանն ու նաեւ […]

Արցախի բնակչության տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան

Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան: Հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը 2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախի բռնազավթված տարածքներում՝ Շուշիում և Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել ևս 10 թանգարան` 17,070 ցուցանմուշներով և արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1,077 ցուցանմուշներով:

Մենք նախընտրեցինք որբախնամությունը, քան թե հայրենապահպանությունը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Այս օրերը ես կոչում եմ անպատվության օրեր։ Կրկնակի անպատվության օրեր, որովհետև մենք համաձայնել ենք ընդունել այդ անպատվությունը։ Ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Գոշավանքում այսօրվա քարոզի ժամանակ; «Մեր այս ժամանակահատվածը նաև վերականգնումի ձգտումի ժամանակահատված է։ Մենք նախընտրեցինք որբախնամությունը, քան թե հայրենապաշտությունը։ Հույսի տակ գործ է պետք, հակառակը խեղճերի ու թշվառների համար է»։

Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է Ամանորին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ Ամանորին է պատրաստվում: Քաղաքապետարանը Երեւանի ամանորյա ձեւավորման համար ծառայություն է գնել՝ այս տարի եւս մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումը կատարվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ից, եւ այս ընկերությանը նոյեմբերի 7-ին փոխանցվել է 202 մլն 406 հազար դրամ՝ մոտ 505 հազար դոլար։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ սրանք միայն տոնական լուսավորության […]

«Ժողովուրդ». Նախագահի սրտով չէ, որ Փաշինյանի պատճառով ինքը «դրսում» է մնացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահական նստավայր եւ զբաղեցրել նախագահի աշխատասենյակը, քանի որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում: Հիշեցնենք, որ վերանորոգումը սկսվել է դեռեւս մայիս ամսից: «Ժողովուրդ» օրաթերթին կառավարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 5-ին վերանորոգման աշխատանքները ավարտին հասցված կլինեն: Սեպտեմբերից արդեն մեկ […]