Lratvutyun.am

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նշված է, որ նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը […]

Արցախի իշխանությունները հայցում են այն լրագրողների և քաղաքացիների ներողամտությունը, ում աշխատանքը երեկ խոչընդոտվել է. Շտաբ

Արցախի Հանրապետության իշխանությունները դատապարտում են հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը, երբ բռնության ու վիրավորանքի դրսևորումներով մի խումբ անձինք, խախտելով հասարակական կարգը, ոչ կառուցողական մթնոլորտ են ստեղծել ներկայացուցչության բակում քաղաքացիների հավաքի ժամանակ՝ փորձելով հրահրել զանգվածային անկարգություններ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Նախագահ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե պատրաստ էր լսել քաղաքացիներին՝ հնարավորության […]

Կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել են մի շարք փոփոխություններ, և հայտնել է՝ որոնք են դրանք: «Սիրելի ուսուցիչներ, կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ: Ըստ այդմ․ – ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսում ենք դրույքաչափի փոփոխություն՝ հասցնելով այն 200 հազար դրամի: […]

ՄԱԿ-ի ԱԽ-ն հոկտեմբերի 24-ին նիստ կգումարի մերձավորարևելյան կարգավորման հարցով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամենամսյա նիստը մերձավորարևելյան կարգավորման հարցով նախատեսված է հոկտեմբերի 24-ին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին: «Երեքշաբթի տեղի կունենան բաց բանավեճեր Մերձավոր Արևելքի վերաբերյալ», – գրել է Պոլյանսկին՝ շեշտելով, որ խոսքը հերթական նիստի մասին է, որը նախատեսված էր ավելի վաղ։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 1,5 տոննա օգնություն է ուղարկել տեղահանվածներին

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 20-ին մահճակալներ և տաք ծածկոցներ է տեղափոխել Սևանի և Գավառի քաղաքապետարաններին։ Նշվում է, որ ավելի քան 1,5 տոննա մարդասիրական օգնությունը կօգնի տեղական իշխանություններին կազմակերպել ժամանակավոր տեղաբաշխման կենտրոններ Արցախից բռնի տեղահանվածների համար։ Շուտով այլ պարագաներ ևս կառաքվեն Հայաստանի տարբեր մարզեր։ Նշվում է նաև, որ շարունակվում են աշխատանքները ՌԴ ԱԳՆ միջնորդությամբ՝ ՌԴ […]

Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հոկտեմբերի 18-ի նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի իրավիճակին և հայտարարություն ընդունվել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԵՄ արտաքին ծառայության մամուլի բաժնից։ Հայտարարության մեջ նշված է, որ Եվրամիությունը շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման հետևանքով Ղարաբաղի […]

Երևանում. ՎԱԶ-2121-ը «Կորեայի ձոր»-ում մոտ 180 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում

  Հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40- ի սահմաններում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան «Կորեայի ձոր»-ում՝ ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 180 մ գլորվելով բախվել է քարերին և հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել […]

Ականատես եղա Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիային․ Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ջերմուկում, Հայաստանում Եվրոպական միության առաքելության հետ միասին ես ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիային»։

Միրզոյանը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն անդրադարձել են Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցին

ՀՀ արտաքին գործերի նախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հանդիպումը և մամուլի համար հայտարարությունները «Հարգելի տիկին Գլխավոր քարտուղար, Ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ արձանագրում, որ վերջին հինգ տարվա ընթացքում սա Ձեր չորրորդ այցն է Հայաստան, իսկ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի կարգավիճակում՝ երկրորդը: Երկխոսության այսպիսի դինամիկան վկայում է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության […]

Փաշինյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են ԼՂ-ից տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը: Վարչապետը ողջունել է տիկին Միյատովիչի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի տեղում ծանոթանալ ստեղծված […]

Պատերազմի ժամանակ Սամվել Շահրամանյանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ և առաջարկել դադարեցնել կրակը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական ագրեսիվ գործողությունների ընթացքում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապվել է Ադրբեջանի ԱԱԾ պետի տեղակալի հետ։ Նա առաջարկել է շտապ դադարեցնել կրակը, եւ, որպես նորընտիր նախագահ, առաջարկել է՝ իր փոխարեն մեկ ուրիշ՝ ավելի ընդունելի մարդ մասնակցի բանակցություններին (գուցե իր ընտրությունն է հարձակման […]

Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է. Զախարովա

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է։ Այս մասին Trend-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է, որը մշակվել է 2020-2022 թվականներին՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Այս հարցը վստահվել է եռակողմ աշխատանքային […]