Lratvutyun.am

Իսրայելում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Իսրայելում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ շարունակվում է Իսրայելից Հայաստան՝ անվտանգության նկատառումներից ելնելով, կամավոր հիմունքներով տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների գրանցումը: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, այդ թվում՝ յուրաքանչյուր անչափահասի համար, անհրաժեշտ է լրացնել առանձին էլեկտրոնային հայտ՝ ընտանիքի բոլոր անդամների համար նշելով միևնույն բջջային հեռախոսահամարը։ ՀՀ կառավարությունն իր հնարավոր որոշումները կայացնելիս առաջնորդվելու […]

Նորատուս գյուղի գազալցակայանի դիմաց բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի գազալցակայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի […]

Ռուսաստանը Հայաստանի բարեկամն է և Ռուսաստանը հարգում է Հայաստանի սուվերենությունն ու Հայաստանի ժողովրդի՝ սեփական երկիրը սեփական կամքով կառավարելու որոշումը․ Մհեր Ավետիսյան

«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում «Արդյո՞ք ինձ Ռուսաստանն է «հովանավորում»» վերնագրով գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է․ «Երբ քաղաքականությամբ չզբաղվող և չհետաքրքրվող մարդիկ են նման գնահատականներ հնչեցնում, որ իբր ինձ կամ մեկ այլ գործչի հովանավորում է Ռուսաստանը կամ Կրեմլը, ինչ-որ տեղ հասկանալի է։ Բայց, երբ նման […]

Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծության զոհերի թիվը հասել է 4,385, զոհերի թվում կա 1,756 երեխա

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4,3 հազարը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Պաղեստինի առողջապահության նախարարության թելեգրամյան ալիքին հղումով։ Ըստ նախարարության հրապարակած տվյալների՝ հոկտեմբերի 7-ց առ այսօր հակամարտության սրման հետևանքով զոհվել է 4,385 մարդ, վիրավորվել՝ 13, 561-ը։ Հաղորդվում է նաև, որ զոհերի թվում կա 1,756 երեխա։

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նշված է, որ նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը […]

Արցախի իշխանությունները հայցում են այն լրագրողների և քաղաքացիների ներողամտությունը, ում աշխատանքը երեկ խոչընդոտվել է. Շտաբ

Արցախի Հանրապետության իշխանությունները դատապարտում են հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը, երբ բռնության ու վիրավորանքի դրսևորումներով մի խումբ անձինք, խախտելով հասարակական կարգը, ոչ կառուցողական մթնոլորտ են ստեղծել ներկայացուցչության բակում քաղաքացիների հավաքի ժամանակ՝ փորձելով հրահրել զանգվածային անկարգություններ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Նախագահ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե պատրաստ էր լսել քաղաքացիներին՝ հնարավորության […]

Կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել են մի շարք փոփոխություններ, և հայտնել է՝ որոնք են դրանք: «Սիրելի ուսուցիչներ, կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ: Ըստ այդմ․ – ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսում ենք դրույքաչափի փոփոխություն՝ հասցնելով այն 200 հազար դրամի: […]

ՄԱԿ-ի ԱԽ-ն հոկտեմբերի 24-ին նիստ կգումարի մերձավորարևելյան կարգավորման հարցով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամենամսյա նիստը մերձավորարևելյան կարգավորման հարցով նախատեսված է հոկտեմբերի 24-ին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին: «Երեքշաբթի տեղի կունենան բաց բանավեճեր Մերձավոր Արևելքի վերաբերյալ», – գրել է Պոլյանսկին՝ շեշտելով, որ խոսքը հերթական նիստի մասին է, որը նախատեսված էր ավելի վաղ։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 1,5 տոննա օգնություն է ուղարկել տեղահանվածներին

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 20-ին մահճակալներ և տաք ծածկոցներ է տեղափոխել Սևանի և Գավառի քաղաքապետարաններին։ Նշվում է, որ ավելի քան 1,5 տոննա մարդասիրական օգնությունը կօգնի տեղական իշխանություններին կազմակերպել ժամանակավոր տեղաբաշխման կենտրոններ Արցախից բռնի տեղահանվածների համար։ Շուտով այլ պարագաներ ևս կառաքվեն Հայաստանի տարբեր մարզեր։ Նշվում է նաև, որ շարունակվում են աշխատանքները ՌԴ ԱԳՆ միջնորդությամբ՝ ՌԴ […]

Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հոկտեմբերի 18-ի նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի իրավիճակին և հայտարարություն ընդունվել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԵՄ արտաքին ծառայության մամուլի բաժնից։ Հայտարարության մեջ նշված է, որ Եվրամիությունը շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման հետևանքով Ղարաբաղի […]

Երևանում. ՎԱԶ-2121-ը «Կորեայի ձոր»-ում մոտ 180 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում

  Հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40- ի սահմաններում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան «Կորեայի ձոր»-ում՝ ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 180 մ գլորվելով բախվել է քարերին և հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել […]

Ականատես եղա Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիային․ Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ջերմուկում, Հայաստանում Եվրոպական միության առաքելության հետ միասին ես ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիային»։