Lratvutyun.am

Ուկրաինայի հայերի միությունը լիովին աջակցում է Ուկրաինային, իսկ Զարեհ Սինանյանի օգնության կարիքը մենք չունենք. Ուկրաինայի հայերի միության նախագահ

Ուկրաինայի հայերի միությունը (ՈՒՀՄ) աջակցում է իր հայրենիքին՝ Ուկրաինային, և կպաշտպանի այն մինչև վերջ։ Այդ մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ Այս մասին փոխանցում է ua-report.info–ն։ «Սադրանքներից և մեր հայտարարությունների անհասկանալի վերափոխումներից խուսափելու համար հայտարարում եմ, որ ՈՒՀՄ-ն աջակցում է Ուկրաինային, և ՈՒՀՄ-ի հետ առնչվող բոլոր հայերն Ուկրաինան համարում են իրենց […]

Արցախում բնակարաններ են տրամադրվել Պաշտպանության բանակի պահեստազորի 20 սպաների ընտանիքների

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  բնակարաններ են տրամադրվել Պաշտպանության բանակի պահեստազորի 20 սպաների ընտանիքների, ովքեր տարիներ շարունակ իրենց ավանդն են ունեցել Արցախի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորեց շահառուներին` նշելով, որ նրանք տարիներ սպասել են այս առիթին: «Մեզ համար շատ կարևոր է ձեր վաստակը գնահատել նաև այս ձևով և վերջնականապես փակել ձեր բնակարանային […]

Ռուս-ուկրաինական պատերազմ. ահա թե ինչ է տեղի ունենում, երբ փոխզիջում ձեռք չի բերվում

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիրwww.TheCaliforniaCourier.com Այն, ինչ հենց հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, հնարավոր վատագույն սցենարն է երկու կողմերի, իսկ իրականում բոլոր կողմերի համար։ Առաջին հերթին, սա սարսափելի ողբերգություն է ռուսական ներխուժման զոհ դարձած Ուկրաինայի ժողովրդի համար, որից ամեն գնով պետք էր խուսափել։ Ոչ ոք չի կարող արդարացնել երկրի կործանումը և անմեղ մարդկանց սպանությունը։ […]

Ուշադրություն՝ Հարգելի վարորդներ,որ Ոսկեհատ տանող ճանապարհին Բարեկամություն 2/5 հասցեում գործող Գազալցակայանը սպասարկում է որակյալ գազով

Ուշադրություն՝ Հարգելի վարորդներ հայտնում ենք այն մասին,որ Արմավիրի մարզ,Ոսկեհատ համայնք տանող Բարեկամություն 2/5 հասցեում գտնվող Գազալցակայանը սպասարկում է որակյալ գազով։Համալրված է սպասարկման համար նորագույն տեխնոլոգիաներով,գործում է շրջօրյա ռեժիմով և մատուցում է բոլորիտ բարձրակարգ և որակյալ սպասարկում: Այցելեք սիրով սպասում ենք բոլորիտ։

Մենք շարունակելու ենք անվերապահ շփումները երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար. Արարատ Միրզոյան

Մենք շարունակելու ենք անվերապահ շփումները երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո, հայտնում է Report-ը։ «Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում»,- ասել է Միրզոյանը՝ լրագրողների հետ զրույցում:  

Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով

Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳ Ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հարց – Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվու՞մ են Պատասխան – Պայմանագրի […]

Կիևի արվարձաններում մարտերը շարունակվում են. քաղաքն ունի միայն 1-2 շաբաթվա սննդամթերք և բժշկական պարագաներ

Կիևում CNN-ի լրագրողական թիմերը հաղորդել են, որ շաբաթ վաղ առավոտյան պայթյուններ են լսվել, իսկ գլխավոր միջազգային թղթակից Կլարիսա Ուորդը նկարագրել է «անդադար համազարկ», որը շարունակվել է մի քանի րոպե: Պարզ չէ՝ պայթյունները ռուսական, թե ուկրաինական հարվածներ են եղել, ասել է նա։ Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում մարտերը շարունակվում են: Քաղաքի վարչակազմը նշել է, որ հյուսիսում գտնվող տարածքները մնում […]