Lratvutyun.am

Ինչ են սկսել Մոսկվան ու Բաքուն Արցախում

Ինչ է անում Բաքուն՝ Արցախում փորձում է իրականացնել հայաթափման ծրագիրը։ Գազի անջատումը, հոգեբանական գրոհները հայերի դեմ, հայկական բնակավայրերի գնդակոծումները եւ խուճապ առաջացնելու փորձերն ուղղված են դրան։ Դրանք զուգակցվում են Արցախից ռուսական կոնտինգենտի դուրսբերման մասին տեղեկություններով՝ ուկրաինական պատերազմի համատեքստում։ Ռուսներն իրենց հերթին բարձրախոսներով շրջում են Արցախյան գյուղերով եւ կոչ անում պահպանել եռակողմ հայտարարության դրույթները։ Պարզ է […]

Ողջունում ենք, պատրաստ ենք աջակցել. Զախարովան՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացի մասին

Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին: Այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և վերահաստատում ենք մեր մտադրությունը՝ ամեն կերպ աջակցելու բանակցային գործընթացին», – […]

Մարտական դիրքում հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով. ՊՆ

Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: