Lratvutyun.am

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ | Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները | Մայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների | Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր | Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին | Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն | Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին | Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվի | ԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանը | ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների | Վրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. Զուրաբիշվիլի | Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը | Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը | Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան | Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից | Ոստիկանները նոր հանդերձանք են գնում | Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը |

Ինչ են սկսել Մոսկվան ու Բաքուն Արցախում

Ինչ է անում Բաքուն՝ Արցախում փորձում է իրականացնել հայաթափման ծրագիրը։ Գազի անջատումը, հոգեբանական գրոհները հայերի դեմ, հայկական բնակավայրերի գնդակոծումները եւ խուճապ առաջացնելու փորձերն ուղղված են դրան։ Դրանք զուգակցվում են Արցախից ռուսական կոնտինգենտի դուրսբերման մասին տեղեկություններով՝ ուկրաինական պատերազմի համատեքստում։

Ռուսներն իրենց հերթին բարձրախոսներով շրջում են Արցախյան գյուղերով եւ կոչ անում պահպանել եռակողմ հայտարարության դրույթները։ Պարզ է չէ՞ թե ինչու են այդպես անում, նկատի ունենալով «եռակողմ հայտարարության» բովանդակությունը։

Բաքուն գյուղ առ գյուղ ձգտելու է հասնել իր նպատակին։ Ի տարբերություն ՀՀ իշխանության, Բաքուն ամենուր է՝ Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Կիեւում՝ սուբյեկտության եւ դերակատարության հայտ ներկայացնելով, ինչն անկասկած նպաստելու է նրա պահանջների ընդունմանը եւ ծրագրերի անհետեւանք իրագործմանը։ Այլ կերպ չի կարող լինել, քանի որ ոչ ոք չի հասկանում, թե ինչ է ուզում ՀՀ իշխանությունը, բացի «խաղաղ դարաշրջանի» ցնդաբանությունից, որը պետք չէ ոչ մեկին։

ՀՀ խորհրդարանն այդպես էլ չքննարկեց ու չընդունեց հայկական իրավունքների ու շահերի վերաբերյալ որոշումներ, այդ թվում՝ Արցախի ճանաչման ու վերամիավորման որոշման իրագործման, 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի վերաբերյալ։ Խորհրդարանական դասի հայացքն այդպես էլ չանցավ «ՀՀ սուվերեն տարածքից», «խորհրդային քարտեզներից» ու «տեղներս զգույշ նստելուց» այնկողմ։

Նոր աշխարհակարգի կերտումը, ինչպես շատ փորձագետներ են նշում՝ «ԽՍՀՄ երկրորդ փլուզումն ու նոր սահմանների գծումը» իրականացվելու է քաղաքական սուբյեկտությունից հրաժարվածների հաշվին։ Ի՞նչ է ուզում հայ ժողովուրդը, որին անկասկած պատկանում է վերջին խոսքի իրավունքը՝ վերջին հնարավորության շեմին։

լրահոս