Lratvutyun.am

ՀՀ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչների միջև առավել դինամիկ շփումների կարիք կա․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ալեքսեյ Լոգվինի, Ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև […]

Կարմիր Շուկայի անտառային գոտում ական է պայթել. 26-ամյա բնակչի մոտ ախտորոշվել է ոտնաթաթի ամպուտացիա

Ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկա բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի:Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր շուկայի երեք բնակիչներ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ […]

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 12 անձ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից այսօր, սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով և վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։6 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել […]

Գառնիում կայացավ սամբոյի աղջիկների ամենամյա մրցաշար նվիրված Հայկական դրոշը միջազգային հարթակներում բարձր պահած կին սամբիստներին

Գառնիի Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում` Լ. Հայրապետյանի անվան սամբո ձյուդոի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ջանքերով տեղի ունեցավ սամբոյի աղջիկների ամենամյա բաց մրցաշար նվիրված Հայկական դրոշը միջազգային հարթակներում բարձր պահած կին սամբիստներին։ Մրցաշարին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերից ավելի քան չորս տասնյակ աղջիկներ։ Կազմակերպչի` միջազգային կարգի սպորտի վարպետ` Վարսիկ Գրիգորյանի խոսքով այս մրցաշարը շատ […]

Ուկրաինան առաջիկա շաբաթներին հարձակում կսկսի ռուսական ուժերի դեմ. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներն ակնկալում են, որ Ուկրաինան առաջիկա շաբաթներին գարնանային հարձակում կսկսի ռուսական ուժերի դեմ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը, գրում է golosameriki.com-ը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սմիթը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները, ըստ ամենայնի, փորձում են հարձակում սկսել երկրի արևելքում, չնայած այն հանգամանքին, որ […]