Lratvutyun.am

Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ | Բագրատ Սրբազանը այցելել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն | ՀՀ-ն ու Ադրբեջանը ցանկանում են երկկողմանի հարթության վրա լուծել խնդիրները, մենք աջակցում ենք | Բելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ | Տվե՛ք Իսրայելին ռումբերը, որոնք անհրաժեշտ են պատերազմն ավարտելու համար. սենատոր Գրեհեմը բերել է Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծման «լավ» օրինակը | Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին | Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր | Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում | Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդ է հանկարծամահ եղել | Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին | ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից | Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզում 4 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․օդի ջերմաստիճանը կնվազի | «ՌԴ սահմանապահները դուրս են գալիս Գորիս-Ճակատեն հատվածից»․ Դ․ Գալստյան | Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար | Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ | Եվրոպան պետք է պատրաստ լինի զսպելու Ռուսաստանին. Մակրոն | Թբիլիսիում ոստիկանությունը խիստ վերահսկողության տակ է վերցրել նաեւ իշխող «Վրացական երազանք»-ի գրասենյակը | Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի | Բելգորոդում, ուկրաինական հարվածի հետևանքով, 10-հարկանի շենք է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ) |

Ուկրաինան առաջիկա շաբաթներին հարձակում կսկսի ռուսական ուժերի դեմ. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներն ակնկալում են, որ Ուկրաինան առաջիկա շաբաթներին գարնանային հարձակում կսկսի ռուսական ուժերի դեմ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը, գրում է golosameriki.com-ը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սմիթը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները, ըստ ամենայնի, փորձում են հարձակում սկսել երկրի արևելքում, չնայած այն հանգամանքին, որ «նրանք դեռևս չեն կարողացել որևէ լուրջ հաղթանակ տանել մարտի դաշտում»:

«Մենք ակնկալում ենք, որ ուկրաինացիները կսկսեն իրենց գարնանային հարձակումն առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք ուկրաինացիների հայեցողությանն ենք թողնում… ոչ միայն գարնանային հարձակման ժամանակացույցը, այլև կոնկրետ մարտավարությունը»,- ասել է Սմիթը:

Պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ն խորհուրդներ է տալիս Կիևին Բախմուտից դուրս գալու վերաբերյալ, ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ դաշինքը, ընդհանուր առմամբ, «որևէ խորհուրդ չի տալիս Ուկրաինայի ռազմական հրամանատարությանը»։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը փորձում է Բախմուտում մնալու որոշումը թողնել «ուկրաինական ռազմական հրամանատարությանը, որպեսզի նրանք իրենք որոշեն, թե որտեղ և ինչպես են մարտնչելու ռուսական զորքերի հետ»։

լրահոս

Փոխկապակցված նորություններ