Lratvutyun.am

Ամարասի վանական համալիրում վերականգնողական աշխատանքները շարունակվում են

Ամարասի վանական համալիրում շարունակվում է շինարարավերականգնողական աշխատանքների երրորդ փուլը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: «Ամարասի վանական համալիրում ընթացող շինարարական-վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվում են «Լույս» հիմնադրամի կողմից: Շինարարությունն իրականացվում է «Գարդեն» ՍՊԸ-ի կողմից: Երրորդ փուլով ընթանում է վանական համալիրի երիցատան և նրա հարակից շինությունների, գլխավոր մուտքի հանդիպակաց տարածքի վերանորոգումը: […]

Ծանրորդ Սամվել Գասպարյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Պետրոսյանը` բրոնզե մեդալակիր

20-ամյա Գարիկ Կարապետյանը աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների ռեկորդով ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը երկամարտի 392 կգ արդյունքով (178+214 կգ) հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նաև աշխարհի ու Եվրոպայի մի շարք ռեկորդներ: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 178 կգ ծանրաձողն ու […]

Զինծառայությունից տարկետում տրամադրելու ապօրինի գործընթաց կազմակերպելու համար պահանջել է 4500 դոլար

Ք.Տ.-ն, 2022 թվականին լինելով նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների բժշկական զննում իրականացնող զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի 4 տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ Տարածքային ստորաբաժանում) անդամ, Ռ.Պ.-ի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, ստացել է խոշոր չափի կաշառք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։Մասնավորապես` Երևանի բնակիչներ՝ ամուսիններ Ք.Ա.-ն և Ա.Պ.-ն, իրենց որդուն՝ […]

Ծանրամարտի ԵԱ 96 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց

Ծանրամարտի ԵԱ 96 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց։ Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն։ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 164, 167, 170 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա ֆիքսեց 200, 205 կգ և այս վարժությունում ևս դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 377 կգ […]

Ովքեր են անտեսել Փաշինյանի կոչ-պահանջը. միլիարդների գնումներ` մեկ անձից

Հայաստանում գործող մի շարք պետական կառույցներ, կարծես թե, չեն ցանկանում հետևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ-պահանջին և նվազագույնի հասցնել պետական կառավարման համակարգում մեկ անձից կատարվող գնումները: Ահա թե ինչ էր ասում այդ խնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը. Իսկ այժմ ցույց տանք, թե ինչպես են Փաշինյանի ենթակաները չլսելու տվել վարչապետի այս հայտարարությունը և նախորդ տարվա ընթացքում միլիարդների հասնող […]