Lratvutyun.am

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր |

Ովքեր են անտեսել Փաշինյանի կոչ-պահանջը. միլիարդների գնումներ` մեկ անձից

Հայաստանում գործող մի շարք պետական կառույցներ, կարծես թե, չեն ցանկանում հետևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ-պահանջին և նվազագույնի հասցնել պետական կառավարման համակարգում մեկ անձից կատարվող գնումները:

Ահա թե ինչ էր ասում այդ խնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը.

Իսկ այժմ ցույց տանք, թե ինչպես են Փաշինյանի ենթակաները չլսելու տվել վարչապետի այս հայտարարությունը և նախորդ տարվա ընթացքում միլիարդների հասնող գնումներ են կատարել մեկ անձից:

Դիցուք՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեկ անձից 8 միլիարդ 149 միլիոն դրամի գնում է կատարել ասֆալտապատում իրականացնող սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերությունից՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» և «Քարավան»։ Այս երկու ընկերությունները պետք է իրականացնեն Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները, որը Գորիս-Կապան ավտոմայրուղում 21 կմ-ի՝ Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանը դիտակում է որպես այլընտրանքային ճանապարհ։ Պարզվում է՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» ՍՊԸ-ն պատկանում է 2-րդ նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին։

Առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է Անահիտ Ավանեսյանը, 941,908,116 դրամի հիվանդանոցային ծառայություններ է գնել «ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ից, 1,087,886,20 դրամի ամբուլատոր – բժշկական ծառայություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, 2,090,520 դրամի ներկայացուցչական ծառայություններ «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ից, 2,494,200 դրամի ներկայացուցչական ծառայություններ «Բլիզարդ» ՍՊԸ-ից, 7,500,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ «Մյուզիք Հոլլ» ՍՊԸ-ից, 24,000,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից, 198,072,900 դրամի ամբուլատոր-բժշկական ծառայություններ Վարդանանց բժշկական կենտրոնից:

Հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա ընթացքում մեկ անձից գնման ընթացակարգով տասնյակ միլիոնների հասնող գնումներ է կատարել: Այսպես՝ 54,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ են ձեռք բերվել «Զով Վոթըր» ՍՊԸ-ից, 121,000 դրամի կապարային մարտկոցներ՝ «ԱՐՊԱՆԻՎ»-ից, 101,200 դրամի ներկայացուցչական ծառայություններ «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից, 312,000 դրամի անիվներ «ԱՐՊԱՆԻՎ»-ից, 860,000 դրամի մեքենաների մասեր՝ «ԱՏ ՑԵՆՏՐ» ՍՊԸ-ից, 72,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ` Գայանե Մելքոնյան ԱՁ-ից, 580,000 դրամի ավտոմեքենաների պահեստամասեր` «Սմարթ Սիստեմ» ՍՊԸ-ից, 372,130 դրամի ներկայացուցչական ծառայություններ` «Ջիվան Ռեստորանս» ՍՊԸ-ից։ 225,000 դրամի հարցումների արդյունքների վերլուծության ծառայություններ՝ «Ռումորս» ՍՊԸ-ից, 100,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ՝ Գայանե Մելքոնյան ԱՁ-ից, 689,100 դրամի տնտեսական ապրանք՝ «Նար-Առ» ՍՊԸ-ից, 603,800 դրամի համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ՝ ԱՁ Մանվել Ջալավյանից, 4,224,000 դրամի տարածքի վարձակալության ծառայություն՝ Խաչիկ Հակոբի Զաքարյանից։ 6,794,664 դրամի տարածքի վարձակալության ծառայություն՝ Արթուր Մանուկի Զաքարյանից, 22,068,000 դրամի տարածքի վարձակալության ծառայություն՝ Վարդանանց բիզնես կենտրոնից։

Գարեգին Բաղրամյանի ղեկավարած ՀԾԿՀ-ն, այս կառույցը 472,000 դրամի գրենական պիտույք է ձեռք բերել Հրաչյա Եզդօղլյան Ա/Ձ-ից, 360,000 դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ՝ «ՍՄԱՐԹ ՔԱՐՍ» ՍՊԸ-ից, 212,400 դրամի ճաղավանդակ՝ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ից, 432,000 դրամի անիվ՝ «ԱՎՏՈՇԵՄ ՍՊԸ»-ից, 798,000 դրամի շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ` «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ ՄՈՆՏԱԺ» ՍՊԸ-ից, 600,000 դրամի փոստային ծառայություններ՝ կապված նամակների հետ՝ «Հայ փոստ»-ից, 384,000 դրամի ապահովագրության հետ կապված ծառայություններ՝ «Ինգո Արմենիա» ՍՊԸ-ից, 268,000 դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ` «Գարանտսերվիս» ՍՊԸ-ից. 300,500 դրամի ներկայացուցչական ծառայություններ՝ «Բլիզարդ» ՍՊԸ-ից, 424,000 անիվներ՝ «Ավտոշեմ» ՍՊԸ-ից, 750,000 դրամի մեդալներ, կրծքանշաններ՝ Ռազմիկ Դավոյան Ա/Ձ-ից 1,852,850 դրամի տնտեսական միջոցներ՝ Արմեն Զաքարյան Գագիկի Ա/Ձ-ից։

ՊԵԿ-ը 1,600,000 և 1,500,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել Արթուր Թամազյան ԱՁ-ից, 1,217,700 դրամի ներկայացուցչական ծառայություններ «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՐԵՄՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ից, 564,190 դրամի նմանատիպ ծառայություններ «ՄԱԼԽԱՍ ՋԱԶՍՊԸ-ից, 2,142,000 դրամի տարածք է վարձակալվել Կոտայքի համայնքապետարանից, 2,500,000 դրամ է հատկացվել «ՖԸՐՍԹ ՔԼԱՍ ՍՊԸ»-ին մաքսային ծառայողի համազգեստի մոդելների նախագծման ծառայություններ ձեռք բերելու նպատակով, 5,105,000 դրամով ձեռք է բերվել հողամաս Մեղրիում` Ալիկ Հովհաննեսի Սարգսյանից, 2,880,000 դրամ է հատկացվել «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ-ին ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ ձեռք բերելու նպատակով:

լրահոս

Փոխկապակցված նորություններ