Լուրեր Հայաստանից և աշխարհից

Մոլդովայում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը տևեց 10 րոպե

Ինչպես արդեն հայտնել ենք, Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը տևեց 10 րոպե, հիմա արդեն Միշելին, Փաշինյանին և Ալիևին միացել են Գերմանիայի կանցլեր Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին:՝ Ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են […]

Արցախում բնակվող երեխաները առավել ունեն այդ պաշտպանության կարիքը, քանի որ նրանք դիմադրում են Ադրբեջանի կողմից բոլոր սանձազերծումներին.Վալոդյա Գրիգորյան

Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Վալոդյա Գրիգորյանը ուղղերձը. Սիրելի՛ երեխաներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Թող ձեր կյանքը լեցուն լինի սիրով, ցանկանում եմ առողջ, անհոգ և երջանիկ մանկություն: Այսօր Արցախում բնակվող երեխաները առավել ունեն այդ պաշտպանության կարիքը, քանի որ նրանք դիմադրում են Ադրբեջանի կողմից բոլոր սանձազերծումներին: Սիրելի փոքրիկներ, […]

ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Ադրբեջանի ՊՆ-ն ստում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել:ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Մի պահ հիշեք՝ Արցախում արդեն շուրջ 6 ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում․ Ռուբեն Վարդանյան

Այսօր, երբ բոլորդ Հայաստանում և այլուր նշում եք Երեխաների պաշտպանության օրը, մի պահ հիշեք, որ Արցախում արդեն շուրջ վեց ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Նա նաեւ նշել է. «30 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ, որոնք զրկված են իրենց ամենակարևոր իրավունքներից, 30 […]

ԱՄՆ-ում գործող հայկական եկեղեցիների առաջնորդները Բայդենին կոչ են արել դեմ կանգնել Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկացած փորձի

Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նախազգուշացնելով, որ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը Արցախի համար կնշանակի մահվան դատավճիռ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրապարակած նամակը: «Մենք՝ հայկական ծագում ունեցող ամերիկացի քրիստոնյաների հոգևոր առաջնորդներս, կոչ ենք անում Ձեզ վճռականորեն կանգնել Արցախի քրիստոնյա հայերին […]