Lratvutyun.am

ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են. Փաշինյանը՝ Պուտինին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ: ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:

Մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ մեկնում ենք դաշտային ճամբարներ․ Պրիգոժին

Մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ։ Ասել է «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը․ «Մենք հունիսի 23-ին դուրս եկանք արդարության երթի։ Օրվա ընթացքում ճանապարհ անցանք և  մեզ 200 կմ էր մնացել մինչև Մոսկվա հասնելը։ Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյան ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ […]

Ռուս խաղաղապահների ուղղաթիռով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 տարեկան երեխան տեղափոխվել է Հայաստան

Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան (Մոնթե Գ.), ով երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, այսօր ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։ Հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից նաև հրատապ անհրաժեշտության դեղորայք […]

Դոնի Ռոստովի բնակիչներից մեկը «Վագների» մարտիկներին կոչ է արել դադարեցնել խառնաշփոթը

Դոնի Ռոստովի բնակիչներից մեկը «Վագների» մարտիկներին կոչ է արել դադարեցնել խառնաշփոթը։«Մի քիչ խիղճ ունեցիր։ Դուք հայրենիքի պաշտպան ե՞ք, թե՞ ոչ։ Եթե ​​պաշտպան եք, ինչո՞ւ եք այստեղ խառնաշփոթ ստեղծում»,-ասել է տղամարդը։

Յուրաքանչյուր ոք, ով գիտակցաբար բռնել է դավաճանության ճանապարհը, ով նախապատրաստել է զինված ապստամբություն, բռնել ահաբեկչական մեթոդների ճանապարհը, անխուսափելի պատիժ է կրելու.Պուտին

Իշխանությունները թույլ չեն տա Ռուսաստանի մասնատումը։ Այս մասին ՌԴ բնակչության ուղղված ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով, որ բոլոր գործողությունները, որոնք պառակցում են միասնությունը, ուրացում է ժողովրդին և հարված թիկունքից։ Նրա խոսքով՝ ներքին խժդժությունները մահացու սպառնալիք են պետականության ու ժողովրդի համար, ուստի իրեն պատասխանը լինելու է շատ դաժան։ Իր տեսաուղերձում նա հայտարարել է, որ […]