Lratvutyun.am

«Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը» | Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին․ Արթուր Ասատրյան (տեսանյութ) | Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում | Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան | Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրի մարզի Նոր Արտագերս և մի շարք այլ գյուղերում․Գագիկ Սուրենյան․ տեսանյութ | 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ | Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է | Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին | ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը | Եվրո-2024․ ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը | ՌԴ-ն հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ | Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշից մեկնարկած քայլերթ դեպի Երևան | Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա | Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը | Կիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ) | Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ | ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը | Տավուշի սահմանին կրակոցների մասին լուրերը սուտ են․ՊՆ |

Յուրաքանչյուր ոք, ով գիտակցաբար բռնել է դավաճանության ճանապարհը, ով նախապատրաստել է զինված ապստամբություն, բռնել ահաբեկչական մեթոդների ճանապարհը, անխուսափելի պատիժ է կրելու.Պուտին

Իշխանությունները թույլ չեն տա Ռուսաստանի մասնատումը։ Այս մասին ՌԴ բնակչության ուղղված ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով, որ բոլոր գործողությունները, որոնք պառակցում են միասնությունը, ուրացում է ժողովրդին և հարված թիկունքից։ Նրա խոսքով՝ ներքին խժդժությունները մահացու սպառնալիք են պետականության ու ժողովրդի համար, ուստի իրեն պատասխանը լինելու է շատ դաժան։

Իր տեսաուղերձում նա հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կանգնած են ռազմական ապստամբության հետևում, անխուսափելիորեն պատժվելու են։

«Յուրաքանչյուր ոք, ով գիտակցաբար բռնել է դավաճանության ճանապարհը, ով նախապատրաստել է զինված ապստամբություն, բռնել է շանտաժի և ահաբեկչական մեթոդների ճանապարհը, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու ինչպես օրենքի, այնպես էլ մեր ժողովրդի առաջ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ զինված ուժերն արդեն իսկ ստացել են համապատասխան հանձնարարականները։

Իր ելույթում Պուտինը կոչ է արել դադարեցնել մասնակցությունը ռազմական ապստամբությանը բոլոր նրանց, ում փորձում են ներքաշել դրա մեջ։

«Դիմում են նաև նրանց, ում խաբեությամբ կամ սպառնալիքներով ներքաշել են հանցավոր արկածախնդրության մեջ, դրդել ծանր հանցագործության՝ զինված ապստամբության ճանապարհը բռնել», – ասել է Ռուսաստանի ղեկավարը, – «Նա, ով կազմակերպել ու նախապատրաստել է այս ռազմական ապստամբությունը, ով զենք է բարձրացրել իր զինակիցների վրա, դավաճանել է Ռուսաստանին և պատասխան է տալու դրա համար։ Իսկ բոլոր նրանց, ում փորձում են ներքաշել այս հանցագործության մեջ, կոչ եմ անում չանել ճակատագրական, ողբերգական ու անդառնալի սխալ, այկ անել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարել մասնակցել հանցավոր գործունեությանը»

լրահոս

Փոխկապակցված նորություններ