Lratvutyun.am

Վերականգնվել է Կարմիր խաչի կողմից Արցախից բուժառուների տեղափոխումը ՀՀ. հունիսի 25-ին տեղափոխվել է 15 բուժառու

Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հունիսի 25-ին 15 բուժառու՝ 9 ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հավելելով, որ գործընթացը վերսկսվել է տասնօրյա լիակատար արգելափակումից հետո։ «Դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն […]

Յուրաքանչյուր ոլորտում բարեփոխումների ու շոշափելի փոփոխությունների հասնելու համար նախևառաջ պետք է բացահայտել առկա խնդիրները, իսկ դա հնարավոր է միայն տվյալ դաշտում գործող մարդկանց լսելով.Մանե Թանդիլյան

Յուրաքանչյուր ոլորտում բարեփոխումների ու շոշափելի փոփոխությունների հասնելու համար նախևառաջ պետք է բացահայտել առկա խնդիրները, իսկ դա հնարավոր է միայն տվյալ դաշտում գործող մարդկանց լսելով, նրանց հետ երկխոսության հարթակ ձևավորելով։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել մշակույթի գործիչների հետ, քննարկել ոլորտի խնդիրները, անհրաժեշտ առաջնահերթ փոփոխությունները, նոր սերնդին […]

Տեխնիկայով շարասյունը դուրս է եկել Դոնի Ռոստովից. Ռոստովի նահանգապետ

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տեխնիկայով շարասյունը դուրս է եկել Դոնի Ռոստովից: Այս մասին ասել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը։ Նրա խոսքով՝ մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։ Գոլուբևը Telegram-ում գրել է.««Վագներ» մասնավոր ռազմական ընկերության շարասյունը դուրս է եկել Ռոստովից և ուղղվել դեպի իրենց դաշտային ճամբարները։ Ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր այս արտասովոր պայմաններում ապահովել են կենսապահովման համակարգերի համակարգված աշխատանքը […]

Փլուզում Ալավերդի քաղաքում. տուժածներ չկան

Հունիսի 25-ին, ժամը 02:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղում գործող «Ախթալշին» ԲԲԸ ԱԳԼՃԿ-ի տարածքում տեղի է ունեցել փլուզում․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի՝ Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին […]