Lratvutyun.am

«Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը» | Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին․ Արթուր Ասատրյան (տեսանյութ) | Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում | Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան | Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրի մարզի Նոր Արտագերս և մի շարք այլ գյուղերում․Գագիկ Սուրենյան․ տեսանյութ | 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ | Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է | Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին | ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը | Եվրո-2024․ ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը | ՌԴ-ն հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ | Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշից մեկնարկած քայլերթ դեպի Երևան | Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա | Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը | Կիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ) | Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ | ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը | Տավուշի սահմանին կրակոցների մասին լուրերը սուտ են․ՊՆ |

Վերականգնվել է Կարմիր խաչի կողմից Արցախից բուժառուների տեղափոխումը ՀՀ. հունիսի 25-ին տեղափոխվել է 15 բուժառու

Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հունիսի 25-ին 15 բուժառու՝ 9 ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հավելելով, որ գործընթացը վերսկսվել է տասնօրյա լիակատար արգելափակումից հետո։

«Դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին:

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 16 բուժառուների (ուղեկցողների հետ միասին), ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ինչպես նաև Արցախ տեղափոխել հրատապ անհրաժեշտության դեղորայք և բժշկական պարագաներ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ներկայումս «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, իսկ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

լրահոս

Փոխկապակցված նորություններ