Lratvutyun.am

Շուշիի շրջանի Եղցահողից և Լիսագորից խաղաղապահների ուղեկցությամբ բնակիչներ են մեկնել Ստեփանակերտ և վերադարձել

Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող և Լիսագոր համայնքներից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր՝ հունիսի 26-ին,   երթուղային միկրոավտոբուսով բնակիչներ են մեկնել  Ստեփանակերտ եւ վերադարձել գյուղեր: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին  տեղեկացրել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը: «Հունիսի 23-ին՝ ուրբաթ օրը, հարևան Հին Շեն և Մեծ Շեն համայնքների բնակիչները ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են Ստեփանակերտ՝  կենցաղում անհրաժեշտ ապրանքատեսակներ […]

Հուլիսի 1-ից Երևանում կգործարկվի միանգամից 9 ավտոբուսային երթուղի

րևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրով «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսային երթուղիներով: Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից, առանձին երթուղիների ուղեգծեր փոփոխվել են: Երթուղիները կսպասարկվեն «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» շարժակազմերով:

Արգելանք է դրվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի տասնյակից ավել գույքերի վրա

Արգելանք է դրվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի տասնյակից ավել գույքերի վրա. Տիգրան Մեծի 4 հասցեի շենքը, Կ.Ուլնեցու 50/1 հասցեի տունը, Դավիթ Անհաղթի փողոցի 10/1 շենքը, Ջ.Բայրոնի ու Ղ.Փարպեցու փողոցներում գտնվող բնակարաններն ու ավտոտնակը: 1 մլն 704 հազար ԱՄՆ դոլարի, 11 հազար Եվրոյի և 350 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ: Այս մասին հայտնում են […]

Զբոսայգու» տարածքի մասը, հանդիսացել է օտարման ոչ ենթակա տարածք, սակայն օտարվել է 2 մլն 375 հազար 100 դրամով «Անելիք բանկին

Դատախազությունը մի քանի օր առաջ մի անցած-գնացած պատմություն հիշեց, որը վերաբերում է նախկիններին, ավելի ճիշտ՝ նախագահ Սերժ Սարգսյանին։ 2004 թվականին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի օրոք «Կրեդիտ-Երևան բանկը» 500 հազար դոլարի պարտավորություն է ունեցել ՊՆ-ի հանդեպ։ Բանկը սնանկացավ, պետությունն էլ ստացավ իր փողը։ Ինչպե՞ս։ Ահա, ինչ է ներկայացնում դատախազությունը։ ՊՆ-ն «Կրեդիտ-Երևան բանկից» պետության հանդեպ ունեցած 500 […]

ՆԱՏՕ-ն Պրիգոժինի ապստամբությունից հետո կապ է հաստատել ՌԴ պաշտպանության նախարարության հետ. La Repubblica

Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի ռազմական ապստամբության փորձից հետո ՆԱՏՕ-ն կապ է հաստատել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։ Այս մասին գրել է La Repubblica-ն։ Հրատարակությունը հաղորդել է, որ դաշինքը վախենում է հնարավոր միջուկային միջադեպից, և այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ի և ՌԴ պաշտպանության նախարարության միջև «ոչ պաշտոնական շփումներ» են տեղի ունեցել՝ կապված «Վագների» իրավիճակի հետ։ ՆԱՏՕ-ի […]

Ողբերգական դեպք Երևանում․ փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 20-ամյա տղայի դին

Հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 9-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […]