Lratvutyun.am

«Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը» | Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին․ Արթուր Ասատրյան (տեսանյութ) | Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում | Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան | Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրի մարզի Նոր Արտագերս և մի շարք այլ գյուղերում․Գագիկ Սուրենյան․ տեսանյութ | 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ | Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է | Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին | ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը | Եվրո-2024․ ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը | ՌԴ-ն հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ | Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշից մեկնարկած քայլերթ դեպի Երևան | Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա | Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը | Կիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ) | Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ | ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը | Տավուշի սահմանին կրակոցների մասին լուրերը սուտ են․ՊՆ |

Ողբերգական դեպք Երևանում․ փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 20-ամյա տղայի դին

Հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 9-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատարի պաշտոնակատար Վլադ Դերձյանի գլխավորությամբ։Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Բարսեղյանն ու Արկադի Գրիգորյանը։ Ժամանել է նաև Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 20-ամյա Կառլեն Բ․-ի դին։Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և ավագ քննիչի գլխավորությամբ։ Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

լրահոս

Փոխկապակցված նորություններ