Lratvutyun.am

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ․ ԱՀ ՊՆ

Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ–ն։Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Փաշինյանի և թիմակիցների կողմից՝ բյուջեի «աննախադեպ» կատարողականը

2022թ–ի բյուջեի կատարողականի հունվար–սեպտեմբեր ամիսների տվյալներով` կապիտալ ծախսերը Հայաստանում թերակատարվել էին 36.8 տոկոսով։  Երևան քաղաքն ամփոփել է 2022 թվականի բյուջեի արդյունքները: Ըստ այդմ, քաղաքապետարանի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 86 մլրդ 187 մլն 242 հազար դրամ. կատարողականը կազմել է 98.5%։ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 94,799,074.4 հազար դրամի ծախսեր՝ ծրագրված (ճշտված) […]

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծ պնդումն է տարածել

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։Հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ-ից։Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին. Վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է մամուլի տեղեկություններին, թե հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ:Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. «Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման […]

Ուկրաինան գիտի, որ պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցումն ընդհանրապես հնարավոր չէ. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ իր տարածքում հակամարտություն է։ «Մի բան բացարձակապես պարզ է, և Ուկրաինան դա գիտի և բազմիցս ասվել է՝ պատերազմի ժամանակ մեր դաշինք մտնել ընդհանրապես հնարավոր չէ։ Անդամակցության պայմանը սահմանային չլուծված հակամարտությունների բացակայությունն է»,- ասել է կանցլերը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Միաժամանակ Շոլցը […]