Lratvutyun.am

Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել | Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա թուրքին․ Սանոսյանը հանդիպեց Կիրանցեցիներին | «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա |

Փաշինյանի և թիմակիցների կողմից՝ բյուջեի «աննախադեպ» կատարողականը

2022թ–ի բյուջեի կատարողականի հունվար–սեպտեմբեր ամիսների տվյալներով` կապիտալ ծախսերը Հայաստանում թերակատարվել էին 36.8 տոկոսով։  Երևան քաղաքն ամփոփել է 2022 թվականի բյուջեի արդյունքները: Ըստ այդմ, քաղաքապետարանի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 86 մլրդ 187 մլն 242 հազար դրամ. կատարողականը կազմել է 98.5%։ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 94,799,074.4 հազար դրամի ծախսեր՝ ծրագրված (ճշտված) 111,431,306.6 հազար դրամի դիմաց կամ ծրագրվածի 85.1%-ը։ Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, կնքված անցումային պայմանագրերով, պատվիրակված լիազորությունների մասամբ չիրականացմամբ:

Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարողականն՝ ըստ վարչական շրջանների եւ Երևանի քաղաքապետարանի, հետևյալն է․

Ընդհանուր առմամբ, տեսնում ենք, որ վարչական շրջանները բավականին թերացել են: Մինչդեռ ողջ նախորդ տարին հանրությանը փորձում էին ապացուցել, որ վարչական շրջանի ղեկավարները օրնիբուն աշխատում են հանուն համայնքի և Երևանի կայուն զարգացման: Կենտրոն վարչական շրջանի համար 84 տոկոս կատարողականը պարզապես խայտառակ վատ արդյունք է: Հիշեցնենք՝ Սամվել Ղուկասյանը 2022-ի ապրիլին էր նշանակվել վարչական շրջանի ղեկավար և բավական ժամանակ ուներ, որպեսզի առնվազն այսօր նման ցուցանիշների ականատես չլինենք: Սակայն՝ թերացել է: Վերջինս զբաղված էր կենտրոնի կրպակների ապամոնտաժմամբ: Թերացել է նաև Դավթաշենի թաղապետը՝ Ռոման Համբարձումյանը, չնայած, որ վերջինս ջանք ու եռանդ չէր խնայում ողջ տարի սոցիալական ցանցերում փիառվելու նպատակով: Մինչդեռ տարին ամփոփելիս թվերը խոսում են իրենք իրենց փոխարեն: Շենգավիթի արդյունքները նույնպես դժվար է համարել գոհացուցիչ՝ հաշվի առնելով, որ այստեղ հեղափոխությունից հետո թաղապետ է Ռազմիկ Մկրտչյանը, ով պետք է որ արդեն հալած յուղի պես 100 տոկոսանոց կատարողականներ հանձներ հանրության դատին: Բայց արի ու տես, որ այստեղ էլ կան թերացումներ:

Բացի այդ, կապիտալ ծախսերը թերակատարել են նաև ԿԳՄՍՆ-ում:

Ընդ որում, ծրագրային դասակարգմամբ բյուջետային ծախսերի կատարողականի ուսումնասիրությունը ցույց է տալիս է, որ, այս առումով ևս, «առաջամարտիկը» պաշտպանական համակարգն է՝ պլանից ամենից ավելի էական շեղում՝ 46.8%-ով կամ 52.6 մլրդ դրամով, արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով (2023թ. առաջին եռամսյակի ճշտված պլանով նախատեսված 112.3 մլրդ դրամի ծախսերի փոխարեն)։ Բացի այն, որ արձանագրվել է ՊՆ պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի իրականացման խիստ ցածր կատարողական, փաստացի ծախսերը նույնիսկ 12.8%-ով պակաս են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ի դեպ, 2023 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս կառավարությունը բազմիցս շեշտում էր պաշտպանական ծախսերի՝ բյուջեով նախատեսվող աննախադեպ աճը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ