Lratvutyun.am

Արցախի ժողովուրդը կանգնած է ծանրագույն վտանգների առջև, անվտանգությունը ոչ միայն երաշխավորված չէ, այլև ունենք ֆիզիկական ոչնչացման օրհասական վտանգ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը․«Արցախի Հանրապետությունը 2020թ. սեպտեմբերի 27-ից լրջագույն փորձությունների մեջ է: Մեր ժողովուրդը ստիպված եղավ որերորդ անգամ ենթարկվել ջարդերի, խոշտանգումների, տարհանման ու տառապանքների: 2022թ. դեկտեմբերի 12-ից այդ ամենին գումարվեց Արցախի շրջափակումը՝ Արցախը Հայաստանին կապող զարկերակի, կյանքի ճանապարհի արգելափակումը:Այդ օրվանից սկսած՝ Արցախի ժողովուրդն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, պահպանել է իր դեմքն […]

Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում մտացածին հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյան

Հաագայի դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան, որովհետև, եթե փետրվարին Ադրբեջանի ղեկավարությունը ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել և դա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա արդեն Լաչինի միջանցքը արգելափակված է բացառապես Ադրբեջանի պետական կառույցների պատճառով։ Այս մասին […]

Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը նախատեսված է Բրյուսելում՝ հուլիսի 15-ին

Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը։ Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հաստատել է իր մասնակցությունը․ «Հույս ունեմ այդ հանդիպմանը առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»։