Lratvutyun.am

Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա են գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին | Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել | Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա թուրքին․ Սանոսյանը հանդիպեց Կիրանցեցիներին | «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր |

Արցախի ժողովուրդը կանգնած է ծանրագույն վտանգների առջև, անվտանգությունը ոչ միայն երաշխավորված չէ, այլև ունենք ֆիզիկական ոչնչացման օրհասական վտանգ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը․«Արցախի Հանրապետությունը 2020թ. սեպտեմբերի 27-ից լրջագույն փորձությունների մեջ է: Մեր ժողովուրդը ստիպված եղավ որերորդ անգամ ենթարկվել ջարդերի, խոշտանգումների, տարհանման ու տառապանքների: 2022թ. դեկտեմբերի 12-ից այդ ամենին գումարվեց Արցախի շրջափակումը՝ Արցախը Հայաստանին կապող զարկերակի, կյանքի ճանապարհի արգելափակումը:Այդ օրվանից սկսած՝ Արցախի ժողովուրդն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, պահպանել է իր դեմքն ու արժանապատվությունը: Արցախի ժողովուրդը, ստանձնելով հայրենապահպանության իր բաժին պատասխանատվությունը, աշխարհին և համայն հայությանը վերահաստատել է, որ հայրենիքում արժանապատվորեն ապրելու մեր իրավունքը անսակարկելի է, այդ իրավունքի համար արցախցին վճարել է ամենաթանկով: Կյանքի դժվարին պայմանները, սննդի պակասը, ցուրտն ու մութը չեն կարող պարտադրել մեզ հրաժարվել մեր ինքնությունից, արժանապատվությունից, սեփական ճակատագիրը տնօրինելու, խաղաղ ու անվտանգ միջավայրում ապրելու պարզագույն մարդկային իրավունքներից:

Այս փորձությունները, դառնություններն ու տառապանքները արցախցին կրել ու այսօր էլ կրում է Մայր Հայաստանի, աշխարհասփյուռ հայության ու միջազգային հանրության աչքի առաջ:

2023թ. մարտի 1-ից ես ստանձնել եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը, և առաջին օրվանից սկսել ենք երկիրը նախապատրաստել ավելի ծանր ու բարդ մարտահրավերների դիմակայությանը: Թեև Արցախը գտնվում էր շրջափակման մեջ, ունեինք սահմանափակ հնարավորություններ և Արցախի ժողովրդի կարիքներ բավարարվում էին նվազագույն չափով՝ շաբաթական մի քանի անգամ ընդամենը մեկ տասնյակ բեռնատարով կազմակերպվող հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, այդուհանդերձ մենք կարողացանք նախապատրաստվել Ադրբեջանի հերթական սադրանքի դիմակայությանը՝ Արցախի ժողովրդի ամբողջական շրջափակմանը:

Այսօր 29-րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, 29 օր է՝ ինքնաբավության բավարար մակարդակ չունեցող Արցախը ապրում է իր ներքին ռեսուրսների հաշվին, 7 ամիս է՝ արցախցին ապրում է տարրական կենսապայմանների բացակայության պայմաններում, դադարեցված է Արցախ գազամատակարարումը, էներգամատակարարումը: Ակնհայտ է, որ մեր ռեսուրսներն անսպառ չեն և որքան էլ դրանք օգտագործվեն խնայողաբար, միևնույն է՝ մի օր սպառվելու են, իսկ այդ ժամանակ մենք ունենալու ենք աղետալի ու անդառնալի կորուստներ ու հետևանքներ: Խոսքը ամենևին հացի մասին չէ. բարեբախտաբար, բազմաչարչար Արցախցին կարողացել է ինքնակազմակերպվել ու իր աշխատանքով ապահովել նվազագույն կարիքները, բայց հանրության տարրական կենսագործունեության համար անհրաժեշտ մյուս պարագաների սահմանափակ քանակն ու Արցախ ներկրելու հանցավոր արգելափակումը արդեն լրջագույն սպառնալիքներ ու խնդիրներ են հարուցում:Արցախի ժողովուրդը տևական ժամանակ է՝ ապրում է այսպիսի պայմաններում․ ոմանք այդ ամենը կոչում են դիմանալ, ոմանք՝ պայքարել: Բայց ես, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, որպես կառավարության առաջնային պատասխանատուներից մեկը, որպես պետական պաշտոնյա, ուզում եմ հարցնել՝ իսկ մինչև ե՞րբ պիտի այսպես դիմանանք ու պայքարենք, երբ այլևս մարդիկ հիվանդանոցներում տարրական բուժօգնության կամ դեղորայքի բացակայության պատճառով սկսեն մահանա՞լ, երբ սովորական առողջական խնդիր ունեցող քաղաքացին զրկվի՞ կյանքից՝ բուժօգնություն ցուցաբերելու անհնարինության պատճառով, երբ մեր երեխաների առողջությունը սկսի քայքայվե՞լ՝ տարրական կալորիականությամբ սննդի բացակայության պատճառով, երբ մեր տարեցները, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները, հղիները ստիպված լինեն սնունդ կամ վիտամիննե՞ր մուրալ, երբ չկարողանանք ունեցած սնունդը շրջաննե՞ր հասցնել, երբ չկարողանանք մարդկանց սովորական խմելու ջու՞ր տալ, երբ սկսենք ցրտահարված դիակնե՞ր հայտնաբերել այս կամ այն բնակարանում: Ընդամենը օրեր առաջ հայտնաբերեցինք առանց հսկողության մնացած երկու մանկահասակ երեխայի դիակ, որոնց մայրը նրանց համար սնունդ հայթայթելու նպատակով ստիպված էր երեխաներին թողնել տանը մենակ: Մեզ, աշխարհասփյուռ հայությանը կամ առայժմ դիտորդ միջազգային հանրությանը նմա՞ն իրավիճակներ կամ տեսարաններ են պետք:

Ո՛չ, սիրելի՛ արցախցիներ, անթույլատրելի է լուռ և պասիվ վարքագծով այդ ամենին ընդառաջ գնալը: Որքան էլ դառը կամ սահմռկեցուցիչ թվա, այդուհանդերձ, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության, համայն հայության, եռակողմ հայտարարության երաշխավոր Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության լռության ու գրեթե անգործության ներքո մեզ տանում է նշածս հանգրվանը: Ես վստահաբար համոզված եմ, որ Արցախի ժողովուրդը այդ ամենին արժանի չէ և չի կարելի նրան նման փորձությունների ենթարկել: Ուստի, պետք է սթափվել ու ոտքի կանգնել:

Հարգելի՛ հայրենակիցներ, գիտեք, ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, քաղաքական մանրախնդրությամբ և շահախնդրությամբ չեմ տառապել, և իմ պատկերացրած պաշտոնեական պատասխանատվությունը հենց սա է, պաշտոնատար անձը հանրության հետ պետք է լինի ազնիվ, ստանձնի պատասխանատվություն՝ առաջնորդելու ժողովրդին և ոչ թե մտածի պատասխանատվությունը որևէ մեկի վրա բարդելու կամ կիսելու մասին:

Եվ հիմա, երբ այլևս Արցախի ժողովուրդը կանգնած է ծանրագույն վտանգների առջև, երբ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ոչ միայն երաշխավորված չէ, այլև ունենք ֆիզիկական ոչնչացման օրհասական վտանգ, պետք է ոտքի կանգնել, սկսել համաժողովրդական շարժում:

լրահոս

Փոխկապակցված նորություններ