Lratvutyun.am

Իրանը նախատեսում է օտարերկրյա զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել

Իրանը առաջիկա ամիսներին օտարերկրյա զինված ուժերի հետ ռազմածովային զորավարժություններ կանցկացի, գրում է Tasnim-ը։ Իրանի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է, որ երկու զորավարժություններ կանցկացվեն Իրանի հարավում՝ միջազգային ջրերում։ Իրանի ՌԾՈւ-ն համատեղ զորավարժություններ կանցկացնի Օմանի սուլթանության հետ։ Զորավարժություններին մասնակցելու համար հրավիրվել են նաև այլ երկրներ։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Շիրակի մարզում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը և ՆԳ նախարարը Գյումրու «Վարդանանց» հրապարակում մասնակցել են «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավին

Գյումրու «Վարդանանց» հրապարակում կայացել է «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի հերթական միջոցառումը՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր […]

Արկադի Համբարձումյանը պետությանը մոտ 257 մլն դրամ է փոխհատուցել

«Հրապարակ» թերթը գրում է. Իրավախախտ ընկերություններին պատժելու միտումներ չկան, բայց արդեն ձեւավորվել է նրանցից վնասի ահռելի փոխհատուցում ստանալու պրակտիկա։ Գործարարներն առանց երկար մտածելու եւ չեմուչումի, «մուծվում» են պետությանը եւ խուսափում պատասխանատվությունից։ Նրանց վերաբերյալ վարույթների մասին տեղեկությունները հանրայնացվում են երբեմն նրանց հետ փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելուց, վնասի փոխհատուցման մասին պայմանավորվելուց հետո։ Անցյալ շաբաթ տեղեկացանք, որ քրեական վարույթի […]

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարի կողմից:

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը։ Այս մասին ահազանգում է Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watchկազմակերպությունը։ «Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) նախաձեռնության կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու մնացորդները (նկ. […]

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է Գազայում մարտերի վերսկսմանը

Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մնալ Գազայի հատվածի ներսում գտնվող իր ներկայիս դիրքերում և շուտով՝ հումանիտար դադարի ավարտից հետո, կպատրաստվի ռազմական գործողությունների վերսկսմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարիին։ «Գազայում առավոտյան ժամերից մեր ուժերը պատրաստվել են հրադադարին։ Հրամանատարները հրահանգավորում են անցկացրել մեր ուժերի համար, մեր զինվորների անվտանգությունը՝ […]