Lratvutyun.am

ԱՄՆ-ն ​​միակ երկիրն է, որը կարող է թույլ չտալ Իսրայելին անել դա. Աբբասը՝ «կանխատեսել է» Պաղեստինի ժողովրդի պատմության «ամենամեծ աղետը» | Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը | Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանն այսօր երեկոյան կպայքարեն ոսկե մեդալի հմար. բռնցքամարտի ԵԱ | Ինտերը հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ | Սյունիքի մարզպետը Ռոբերտ Ղուկասյանը և Իրանի գլխավոր հյուպատոսը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին | Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել | Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները | Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, իսկ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ | Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ | Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Կրեմլ | Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան | Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից | «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) | ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել | Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին | Գագիկ Ծառուկյանը հետևել է իր նախաձեռնությամբ ընթացող բազկամարտի համաուսանողական մրցաշարի եզրափակիչներին | Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը | Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն | ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց |

Արկադի Համբարձումյանը պետությանը մոտ 257 մլն դրամ է փոխհատուցել

«Հրապարակ» թերթը գրում է. Իրավախախտ ընկերություններին պատժելու միտումներ չկան, բայց արդեն ձեւավորվել է նրանցից վնասի ահռելի փոխհատուցում ստանալու պրակտիկա։ Գործարարներն առանց երկար մտածելու եւ չեմուչումի, «մուծվում» են պետությանը եւ խուսափում պատասխանատվությունից։ Նրանց վերաբերյալ վարույթների մասին տեղեկությունները հանրայնացվում են երբեմն նրանց հետ փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելուց, վնասի փոխհատուցման մասին պայմանավորվելուց հետո։

Անցյալ շաբաթ տեղեկացանք, որ քրեական վարույթի շրջանակում ահռելի՝ 500 մլն դրամի չափով պետությանը հասցված վնասի փոխհատուցում պետք է կատարի «Պրեմիում Հաուս» ընկերության սեփականատեր Արայիկ Հայրապետյանը՝ «Լավանդայի Արայիկ» անունով հայտնի գործարարը։ Գումարի կեսը նա վճարել է պետությանը։ Երեկ էլ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ թռչնաբուծությամբ զբաղվող ընկերության գործունեության հետ կապված է քրեական վարույթ նախաձեռնել։ ՊԵԿ-ն ու Քննչական կոմիտեն համատեղ բացահայտել են առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք։

«Մասնավորապես, քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թռչնաբուծությամբ եւ թռչնամսի արտադրությամբ զբաղվող «Ս․․․» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, պակաս հարկեր վճարելու նպատակով․․․ թաքցրել են ընկերության շուրջ 658.000.000 ՀՀ դրամի շրջանառությունը, վաճառքներ իրականացնելիս դուրս չեն գրել հարկային հաշիվներ եւ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ։ Կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 208․386․752 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ»,- հայտնում է Քննչական կոմիտեն։ Մենք հետաքրքրվեցինք եւ թռչնաբուծության ոլորտին մոտ կանգնած անձանցից տեղեկացանք, որ ենթադրյալ իրավախախտը Սպիտակի թռչնաբուծական կոմբինատն է, որի տնօրենը, ինչպես հաղորդվում է, ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը եւ ամբողջությամբ պետական բյուջե է վերականգնել նախկինում չվճարված հարկի գումարն ու հաշվարկված տույժերը, որը, ընդհանուր առմամբ, կազմել է շուրջ 256 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Ինչպես հայտնի է, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի սեփականատերը հայտնի գործարար, նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանն է՝ Դերժավայի Արկադը: Մենք փորձեցինք կապվել հայտնի գործարարի հետ եւ հետաքրքրվել այս գործընթացով, նաեւ հարցնել` հո չի՞ սնանկացել այս 250 մլն դրամը վճարելով, բայց նա չպատասխանեց մեզ, իսկ թռչնաֆաբրիկայի տնօրենը չցանկացավ մեր հարցերին պատասխանել, քարտուղարուհուն հրահանգեց մեզ ասել, որ ինքն արդեն դուրս է եկել։

լրահոս

Փոխկապակցված նորություններ