Lratvutyun.am

ՀՀ ԱԳՆ չի հստակեցնում՝ կա՞ արդյոք «խաղաղության պայմանագրի» 6-րդ տարբերակում Արցախի վերաբերյալ որևէ դրույթ

Ադրբեջանի առաջարկները հայկական կողմը ստացել էր մինչև Արցախի վրա ադրբեջանական հարձակումը: «Ազատության» գրավոր հարցին՝ կա՞ արդյոք վերջին խմբագրության մեջ արցախահայերի իրավունքներին և անվտանգությանն առնչվող դրույթ, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են. «Հայաստանի համար առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհրդային Միության գլխավոր […]

ՀՀ 32 զինծառայողը հատել են հայ–ադրբեջանական սահմանը և Հայաստանում են

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ: Փաշինյանը նաև հրապարակել է վերադարձածների անունները․ 1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի 2. Ավագյան Սերոբ Սուրենի – Շիրակ, […]

Ադրբեջանում դեռևս հայ գերիներ կան. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը եւ Էնդրյու Թըրների նշանակումը որպես առաջին ռեզիդենտ դեսպան նոր խթան կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսության ու խորհրդարանական […]

Քննարկվում է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման տարբերակը. Միրզոյան

Երևանը և Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները։Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ ճեպազրույցում։ «Մենք առաջարկել ենք հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու նախաձեռնություն, կարծում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել նոր հնարավոր էսկալացիաները։ Ես չեմ ասի, որ ունենք համաձայնություն, բայց […]

«Ուիգմոր»-ի ֆինանսավորման ավելացումը կատարվել է դիմելիության ցուցանիշների հիման վրա․ ԱՆ-ն՝ Ավանեսյանի անվան հետ կապվող կլինիկայի մասին

Օրերս Tert.am-ը հրապարակել էր «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա ներկայացրել էր առողջապահության ոլորտում մի շարք խնդիրներ։Առողջապահության ոլորտի փորձագետը մասնավորապես գրել էր «ՊԱԳ-ի՝ Պետական առողջապահական գործակալության անհասկանալի սկզբունքով ընտրված բժիշկները պետական պատվերի դեպքեր են մերժում և/կամ հաստատում, այսինքն, իրականացնում են պետական ֆինանսավորման կառավարում: Ո՞վքեր են այս բժիշկները, սկսեցինք ուսումնասիրել և… պարզվեց, […]

հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա զինծառայողների փոխանակումը

Դեկտեմբերի 13-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին՝ Իջևանի և Ղազախի շրջանում, տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։ Այս մասին ադրբեջանական Turan գործակալությունը տեղեկացել է իրազեկ աղբյուրներից։ Սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստան տեղափոխվելիք 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին […]