Lratvutyun.am

Համեղ սնվելու լավագույն տարբերակը ԳՆԹՈւՆԻՔՆ է Արի Ապարան «Գնթունիկ» | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) | Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ | Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին | Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ | Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները | Մայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների | Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր | Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին | Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն | Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին | Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվի | ԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանը | ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների | Վրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. Զուրաբիշվիլի | Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը | Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը |

հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա զինծառայողների փոխանակումը

Դեկտեմբերի 13-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին՝ Իջևանի և Ղազախի շրջանում, տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։ Այս մասին ադրբեջանական Turan գործակալությունը տեղեկացել է իրազեկ աղբյուրներից։

Սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստան տեղափոխվելիք 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին օկուպացված Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։

Ինչ վերաբերում է ազատ արձակվելիք երկու ադրբեջանցուն, ապա նրանք ձերբակալվել էին Սյունիքում: Նրանք Հայաստանի պետական սահմանը հատած զինծառայողներ Ագշին Գաբիլի Բաբիրովն ու Հուսեյն Ահլիմանի Ախունդովն են։ Վերջինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին էր սպանել և դատապարտվել ցմահ ազատազրկման:

լրահոս

Փոխկապակցված նորություններ