Lratvutyun.am

Վարչապետը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել հոգևոր երաժշտության փառատոնին՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին: Այն տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Վարչապետը տիկնոջ հետ շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի:Միջոցառումը կազմակերպվել […]

2024 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին

2024 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:«2024 թվականի հունվարի 8-ին մեկնարկող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ […]

Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը

Մեր ժողովուրդը 21-րդ դարում վերստին կրեց կորուստներ, ենթարկվեց նոր փորձությունների, որոնք, ցավոք, անկարող եղանք հաղթահարելու աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների, ինչպես նաև առաքելապատվեր բարության, արդարության ու ճշմարտության ճանապարհից խոտորվելու պատճառով։ Այս մասին սուրբծննդյան հայրապետական իր պատգամում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Յանուն Հօր եւ Որդւոյ […]

Ճապոնիայում օրերս տեղի ունեցած երկրաշարժերն առնվազն 126 մարդու կյանք են խլել

Ճապոնիայում նոր տարվա առաջին օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 126-ի։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին են վկայում Ճապոնիայի տարածաշրջանային իշխանությունների հրապարակած տվյալները։Նշվում է, որ հզոր երկրաշարժերից հետո դեռ շարունակում են հետցնցումներ գրանցվել։ Ավելի վաղ հաղորդվել էր 110 զոհի և 516 վիրավորի մասին։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ին կենտրոնական […]

Բորելը ժամանել է Լիբանան՝ քննարկելու իրավիճակը Գազայում և իսրայելա-լիբանանյան սահմանին

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ժամանել է Լիբանան՝ տարածաշրջանում իրավիճակի սրման մտավախությունների պատճառով քննարկելու Իսրայելի հետ երկրի սահմանին տիրող իրավիճակը։Այս մասին հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԵՄ ներկայացուցչին, որի անունը չի նշվում։ «Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը ժամանել է Լիբանան, քանի որ Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցող բախումները […]

ԱՄՆ-ում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պորտլենդի օդանավակայանում՝ պատուհանի և ֆյուզելաժի մի հատվածի պոկվելու պատճառով

ԱՄՆ-ում Alaska Airlines ավիաընկերության Boeing 737-9 MAX մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պորտլենդ քաղաքում, այն բանից հետո, ինչ թռիչքի ժամանակ օդանավի պատուհանն ու ֆյուզելաժի մի հատվածը պոկվել են։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։Օդանավն ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդից ուղևորվում էր Կալիֆոռնիա նահանգի Օնտարիո քաղաք։ Ուղևորներից մեկի խոսքով՝ պատուհանի ապակին պոկվել է ինքնաթիռի օդ բարձրանալուց […]