Lratvutyun.am

Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր | Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին | Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն | Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին | Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվի | ԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանը | ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների | Վրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. Զուրաբիշվիլի | Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը | Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը | Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան | Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից | Ոստիկանները նոր հանդերձանք են գնում | Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը | Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն | Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ | Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդ դի | Բագրատ Սրբազանի քայլերթին միացավ Յուրի Խաչատուրովի որդի Իգոր Խաչատուրովը |

ԱՄՆ-ում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պորտլենդի օդանավակայանում՝ պատուհանի և ֆյուզելաժի մի հատվածի պոկվելու պատճառով

ԱՄՆ-ում Alaska Airlines ավիաընկերության Boeing 737-9 MAX մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պորտլենդ քաղաքում, այն բանից հետո, ինչ թռիչքի ժամանակ օդանավի պատուհանն ու ֆյուզելաժի մի հատվածը պոկվել են։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։Օդանավն ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդից ուղևորվում էր Կալիֆոռնիա նահանգի Օնտարիո քաղաք։ Ուղևորներից մեկի խոսքով՝ պատուհանի ապակին պոկվել է ինքնաթիռի օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց։ Օդանավի անձնակազմն ուղևորներին անմիջապես տեղեկացրել է ապահերմետիզացման խնդրի մասին ու վայրէջք կատարել այն օդանավակայանում, որտեղից ինքնաթիռն օդ էր բարձրացել։

Հաղորդվում է, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Օդանավում գտնվել է 171 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Ինչպես նշել է գործակալությունը՝ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը հղումով, ինքնաթիռը շահագործման է հանձնվել ընդամենը երկու ամիս առաջ։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

լրահոս

Փոխկապակցված նորություններ