Lratvutyun.am

Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով թե՛ երկկողմ […]

Իսրայելը մերժել է ՀԱՄԱՍ-ի պահանջները

Իսրայելը հայտարարել է, որ մերժում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պահանջները՝ պատանդների ազատ արձակման վերաբերյալ, սակայն պատրաստ է շարունակել բանակցություններն այդ թեմայով, հայտնում է Axios-ը։ «Իսրայելը Եգիպտոսի և Կատարի միջնորդներին ասել է, որ թեև մերժում է ՀԱՄԱՍ-ի պահանջների մեծ մասը՝ ի պատասխան պատանդների հետ կապված վերջին առաջարկի, սակայն պատրաստ է բանակցություններ սկսել»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում […]

Մահացել է շոումեն Ալիկ Հակոբյանը

Մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նրա մոտ ախտորոշվել է սրտի կանգ, հայտնում է «Հրապարակը»։ Նշենք, որ շոումենը մասնակցել է «Հումորի լիգա» նախագծին, որտեղ նրանց թիմը հասել էր մինչև եզրափակիչ։

Հայաստան է այցելել 154 հազար զբոսաշրջիկ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ 2024թ. հունվարին Հայաստան է այցելել 154 հազար զբոսաշրջիկ։ Համեմատության համար նշենք, որ 2023թ․ հունվարին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 159 հազար, իսկ 2022թ․ հունվարին՝ 94 հազար։