Lratvutyun.am

Հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է․ Փաշինյան

Ըստ Ձեզ, պարոն վարչապետ, արդյոք խաղաղության պայմանագիրը հնարավո՞ր է շուտով: Ես վերջերս կարդացի Ձեր հայտարարությունները փետրվարի 14-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Արդյոք, կարծո՞ւմ եք Իլհամ Ալիևը պատրաստում է նոր լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի դեմ: France 24-ի եթերում անդրադառնալով այս հարցին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմնական խնդիրը հետևյալն է, որ այն երեք սկզբունքները, որ հայտարարված […]

ՌԴ-ն պարզաբանում է ակնկալում` ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը «սառեցնելու» մասին ՀՀ վարչապետի խոսքերը․ ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել […]

Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: […]

Թուրքիայի 2 քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հատել են ՀՀ պետական սահմանը․ նրանք ձերբակալվել են․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված ծավալուն քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2023թ. փետրվարի 20-ին Երևան քաղաքի տարբեր հասցեներից հայտնաբերվել և ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ի.Ք-ն, Է.Յ.-ն և ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ն: Կատարված քննչական գործողությունների […]