Lratvutyun.am

Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ մեր գործընկերները պատասխանեն՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում,մենք ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չենք ստեղծել.Փաշինյան

Մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն սառեցրել ենք մեր գործունեությունը: Այս մասին այսօր Մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա նշանակում է մենք նիստերին չենք մասնակցում, մենք ներկայացուցիչ չունենք: Հարց չի ծագում, թե ինչո՞ւ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ չունի, ինչո՞ւ չենք օգտագործում մեր քվոտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելուն, ինչո՞ւ ՀՀ-ն կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող […]

Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ. քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ։ Այս մասին փոխանցում է Sputnik Грузия-ն։ «Իրակլի Կոբախիձեն Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության և կայունության կարևորությունը։ Վրաստանի վարչապետը նրանց հետ խոսել է նաև ռազմավարական գործընկերության, երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման կարևորության մասին»։

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտը կթանկանա

Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, 0 ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահություն հայտնեց, որ համակարգը կգործի: «Շուտով կայքում կհրապարակենք մի հաշվիչ, որը թույլ կտա Ձեր հանրային տրանսպորտից օգտվելը պլանավորել ֆինանսական տեսանկյունից, և ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ահասարսուռ և վախենալու թանկացումները, որոնք բարձրաձայվում էին նախկինում, և բարձրաձայնվում […]

Տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում է միջազգային չափորոշիչներին․ ՄԻՊ-ն՝ Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարության հետ հարցազրույցների շարքի մասին

Ադրբեջական  հեռուստաընկերություններից մեկը մարտի 10-ին հեռարձակել է տեսանյութ, որով ազդարարվում է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ հարցազրույցների շարքի մասին։ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում են խնդրին առնչվող միջազգային չափորոշիչներին։ Նշված կարգավիճակով անձանց չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա տարբեր պատճառներով, այդ թվում` […]

Ռուսաստանը Հայաստանից գերատեսչական ծանուցում է ստացել «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին. Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից գերատեսչական ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, կապերը Երևանի հետ շարունակվում են։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրոք, այս կապակցությամբ գերատեսչական գրություն է ստացվել, և այժմ կապեր են իրականացվում գերատեսչությունների միջոցով, հիմա ավելին չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ […]

Ուկրաինացի զինվորներին հաջողվել է կասեցնել ռուսական զորքի առաջխաղացումը, և ինքնին իրավիճակը դարձել է շատ ավելի լավ, քան վերջին երեք ամիսներին. Զելենսկի

Ուկրաինացի զինվորներին հաջողվել է կասեցնել ռուսական զորքի առաջխաղացումը, և ինքնին իրավիճակը դարձել է շատ ավելի լավ, քան վերջին երեք ամիսներին։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է BFM TV-ին տված հարցազրույցում։ «Մենք դժվարություններ ունեինք հրետանային զինամթերքի բացակայության, օդային շրջափակման, ռուսական հեռահար զինատեսակների և ռուսական անօդաչու թռչող սարքերի մեծ խտության պատճառով»,- նշել է պետության ղեկավարը։ […]

Բելառուսի բանակում մարտական և մոբիլիզացիոն պատրաստականության ստուգումներ են՝ պայմանավորված ՆԱՏՕ-ի զորավարժություններով

Բելառուսի ԶՈՒ ստորաբաժանումներում ու զորամասերում իրականացվում են համալիր ստուգումներ՝ հստակ պատկեր ունենալու զորքերի մարտական ​​պատրաստության աստիճանի մասին, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության՝ անձնակազմի տեղափոխություններ են արվում հատուկ նշված տարածքներ՝ վարժանքներ իրականացնելու համար։ Իրականացվում է նաև ռազմական տեխնիկայի տեղաշարժ ։ Բելառուսի ԶՈՒ ԳՇ պետ Վիկտոր Գուլեվիչը լրատվամիջոցներին պարզաբանել է, որ Բելառուսի զինված […]

Արգենտինայի նախագահը աշխատանքից ազատել է փոխնախարարին՝ կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման պատճառով

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ աշխատանքից ազատել է մարդկային կապիտալի փոխնախարարին  պետության ղեկավարի և կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման հետ կապված սկանդալից հետո։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։«Ես աշխատանքից ազատել եմ աշխատանքի փոխնախարարին: Այժմ նրան ծանուցում են այդ մասին: Ես նրան աշխատանքից ազատեցի մի սխալի համար, որը չպետք է արվեր»,- ասել է նա LN+ հեռուստաալիքի եթերում:

Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Ակակի Մ.-ն: Նա 2015 թ. հունվարի 1-ից Գերմանիայի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցատեսակների՝ գողության, մարմնական վնասվածք պատճառելու, ազատությունից զրկելու մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանք:

ՌԴ-ն չի ցանկանում ուղղակի հակամարտություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն

Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում ուղղակի հակամարտություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանը անկասկած չի ցանկանում ուղղակի ռազմական հակամարտություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ և կշարունակի ասիմետրիկ գործունեությունն այն մակարդակից ցածր, որը, նրա հաշվարկներով, գլոբալ մասշտաբով ռազմական հակամարտության կհանգեցնի», – ասվում է զեկույցում: