Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում ուղղակի հակամարտություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։
Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը անկասկած չի ցանկանում ուղղակի ռազմական հակամարտություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ և կշարունակի ասիմետրիկ գործունեությունն այն մակարդակից ցածր, որը, նրա հաշվարկներով, գլոբալ մասշտաբով ռազմական հակամարտության կհանգեցնի», – ասվում է զեկույցում: