Lratvutyun.am

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի։

Բելինգհեմն ինձ փոքր ինչ Զիդանին է հիշեցնում․ Ռոնալդո

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին համեմատել է նախկին սերուցքային կիսապաշտպան Զինեդին Զիդանի հետ։ «Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում Բելինգհեմը: «Ռեալում» նա գոլեր է խփում գրեթե յուրաքանչյուր խաղում, և միշտ հաճելի է դիտել նրա խաղը: Այս տղան կենտրոնացած է միայն առաջ շարժվելու վրա: Մի քանի հանդիպում եմ դիտել Մադրիդի […]

Եվրատեսիլը Մոսկվայում է հավաքել բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչներին

Մոսկվայում են հավաքվում Եվրատեսիլ 2009-ի բոլոր մասնակից երկրների պատվիրակները, քանի որ այսօր երգ-հայտը ներկայացնելու վերջնաժամկետն է, բացի այդ պետք է որոշվի մրցույթի ժամանակ մասնակիցների ելույթների հերթականությունը: Եվրատեսիլ 2009 մրցույթի կազմակերպիչների, մասնակից երկրների ներկայացուցիչների և լրատվամիջոցների ներկայությամբ վիճակահանության արդյունքում պարզ կդառնա 2 կիսաեզրափակիչների ընթացքում մասնակիցների ելույթների հերթականությունը: Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2009-ի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 12-ին և […]

Որպես ԵԱՏՄ նախագահող՝ ՀՀ-ն սահմանված կարգով կատարելու է իր պարտավորությունները. Վաղարշակ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ կանոնադրությամբ և օրենքներով սահմանված կարգով առաջնորդվելու է և կատարելու է իր պարտավորությունները։ Ազգային ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում ԵԱՏՄ նիստ անցկացվելո՞ւ է, թե՞ ոչ` հաշվի առնելով այն, որ Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը։ «Մինչև այս պահը Հայաստանի Հանրապետությունը […]

Ուկրաինայի ԱԳՆ-ն կանչել է Վատիկանի դեսպանին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ կանչել է Ուկրաինայում Վատիկանի ներկայացուցիչ Վիսվալդաս Կուլբոկասին՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ բանակցությունների և հրադադարի կոչերից հետո: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Հիշեցնենք, որ Հռոմի Պապը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունում պարտվող կողմը պետք է համարձակություն գտնի ընդունելու դա և համաձայնվի բանակցել, որ Ուկրաինան պետք է «քաջություն […]

Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ․ Տոկաև

Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այս մասին Ադրբեջան կատարած պետական այցի նախօրեին ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Ղազախստանը, որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական […]

Ամերիկացի միլիարդատերերը վաճառել են 11 միլիարդ դոլարի արժեթուղթ

Ամերիկացի միլիարդատերերն ակտիվ վաճառում են արժեթղթերը, ինչը, ըստ որոշ փորձագետների, կարող է վկայակոչել սպասվող ֆինանսական ճգնաժամի մասին, գրում է Daily Mail-ը: Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, միայն այս ամիս վաճառել է Amazon-ի՝ 8,5 միլիարդ դոլար արժողությամբ արժեթղթեր: Մարկ Ցուկերբերգը վաճառել է Meta-ի մոտ 1,4 միլիոն արժեթուղթ՝ մոտավորապես 638 միլիոն դոլար արժողությամբ: Ջեյմի Դայմոնը՝ JPMorgan-ի նախագահ […]

Tesla-ն դուրս է մնացել ԱՄՆ 10 ամենաթանկ ընկերությունների ցանկից

13 ամսվա ընթացքում առաջին անգամ Tesla-ն դուրս է մնացել ԱՄՆ-ի տասն ամենաբարձր շուկայական կապիտալիզացիան ունեցող հանրային ընկերությունների ցանկից, հայտնում է MarketWatch-ը։ Ավտոմոբիլային կոնցեռնը նահանջել է 11-րդ տեղ, նրա տեղը զբաղեցրել է Visa վճարային համակարգը։ Չորեքշաբթի՝ մարտի 6-ին, բորսայում առևտրի ավարտի դրությամբ Tesla-ի շուկայական կապիտալիզացիան կազմել է 562,2 մլրդ դոլար, Visa-ինը՝ 563,4 մլրդ։ Առաջին հնգյակում են Microsoft-ը, Apple-ը, Nvidia-ն, […]

Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում

մերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։ Ամերիաբանկը Հայաստանի միակ կազմակերպությունն է, որն 2019 թ․-ին այս հեղինակավոր մրցանակի հիմնադրումից ի վեր նման ճանաչման է արժանանում։ Հաղթող կազմակերպություններն ընտրվել են Global Finance […]

Մակրոնը հետաձգել է այցը Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգում է վաղուց ծրագրված այցը Ուկրաինա՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում դաշնակիցների հետ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին գրում է Politico-ն՝ ֆրանսիացի դիվանագետին հղումով։ Հրատարակության համաձայն՝ Ֆրանսիայի առաջնորդը չեղարկել է վաղուց ծրագրված այցն Ուկրաինա՝ դաշնակիցների հետ Ռուսաստանի նկատմամբ իր ավելի ռազմատենչ քաղաքականության հետևանքով առաջացած լարվածության պատճառով։ Պնդվում է, որ Մակրոնն այժմ ցանկանում է […]

Հութիների հարձակումների պատճառով՝ Կարմիր ծովի կենդական աշխարհը վտանգված է

Հութիները հականավային բալիստիկ հրթիռ են արձակել, որը խորտակել է Բրիտանիային պատկանող Բելիզի դրոշով Rubymar բեռնատար նավը։ Նավը տեղափոխում էր մոտավորապես 21 000 տոննա ամոնիումի սուլֆատ՝ որպես պարարտանյութ: Այժմ բնապահպանները վախենում են, որ Կարմիր ծովը կանգնած է «էկոլոգիական ճգնաժամի» առջև, գրում է IFLScience-ը։ Բնապահպանական խմբերն ասում են, որ ի հավելումն շրջակա ջրերը հեղեղելու ավելցուկային պարարտանյութի՝ կա […]

Կուրսկում պոլիկլինիկայի տանիքին ԱԹՍ է ընկել

Ռուսաստանի Կուրսկ քաղաքում կործանված ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են «Սոյուզնայա» 6-րդ կլինիկայի տանիքին՝ վնասելով տանիքի 22 քմ մակերեսը։ Այս մասին հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։ «Զոհեր չկան։ Սակայն պայթյունի սպառնալիքի պատճառով՝ հարևան հիվանդանոցի շենքի վերակենդանացման բաժանմունքի հիվանդները շտապօգնության և օդային շտապօգնության մեքենաներով տարհանվել են քաղաքի բուժհաստատություններ, իսկ անձնակազմը և մյուս հիվանդները տարհանվել են […]