Lratvutyun.am

Պուտինը ՌԴ նախագահական ընտրություններում քվեարկել է առցանց

Ռուսաստանի նախագահի թեկնածու և պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում քվեարկել է առցանց։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես երեւում է հրապարակված կադրերից, նա մոտեցել է իր աշխատասենյակի համակարգչին, կատարել իր ընտրությունը, ապա ժպտացել։ Ապա Էկրանի վրա հայտնվել է ծանուցում. «Շնորհակալություն, դուք հաջողությամբ քվեարկեցիք»: Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրություններ են։ Ընտրությունը կավարտվի մարտի 17-ին։

Թուրք-ադրբեջանական տանդեմն սկսել է իրագործել «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ-ն»

Օրերս թուրքական իշխանամերձ «Türkiye Gazetesi» լրատվականում «Ֆրանսիայի և Իրանի կողմից Զանգեզուրի նկատմամբ սաբոտաժ. կարևորագույն միջանցքում 10 հազար պարտիզաններ են տեղակայվել» խորագրով հոդվածում  ուշագրավ մանրամասներ էին հայտնել մարտի 1-3-ը Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ։ Նշվում է, որ թեև հայկական կողմը պնդել է, որ ապաշրջափակվող հաղորդակցությունները պետք է ինքը վերահսկի, սակայն դա անընդունելի […]

Խաղաղությունը չի կարող կերտվել հայ ժողովրդի արժանապատվության ոտնահարման պայմաններում․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։ Արցախի առևանգված ու պատանդառված ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող նման քայլը հերթական անգամ բացահայտում է ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության հակահայկական էությունը: Ամոթալի նմանօրինակ գործողություններով ուղղակիորեն ոտնահարվում և անարգվում են միջազգայնորեն ճանաչված […]

Ֆրանսիան ներքաշված է Ուկրաինայի հակամարտության մեջ. Կրեմլ

«Ֆրանսիան ներքաշված է Ուկրաինայի հակամարտության մեջ։ Նա անուղղակիորեն մասնակցում է դրան»,-լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Известия-ն։ Այսպես է նա մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, թե «Ֆրանսիան Ռուսաստանին թշնամի է համարում»։ «Այն, որ Ռուսաստանը Ֆրանսիայի համար թշնամի է, ակնհայտ է։ Որովհետև Ֆրանսիան արդեն իսկ ներգրավված է ուկրաինական «հակամարտության» մեջ, նա անուղղակիորեն […]

Գալուզինը Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Անկարայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Մ. Յու. Գալուզինը խորհրդակցություններ է անցկացրել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Բ. Աքչապարի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։ Հաղորդվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ «Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և դրա խթանումը, առաջին հերթին՝ տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում»,– […]

Պատգամավորներից ովքեր են մեկնելու ՌԴ՝ դիտարկելու նախագահական ընտրությունները

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած հայ-ռուսական լարված հարաբերություններին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դիմել է ՀՀ ԱԺ-ին` խնդրելով դիտորդներ գործուղել Մոսկվա՝ դիտարկելու մարտի 17-ի նախագահական ընտրությունները։ 4 պատգամավոր է մեկնելու՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում ընդգրկված ՔՊ-ականներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Միքայել Թումասյանը, պատվիրակության կազմում են նաեւ Փաշինյանի քավորական ընտանիքից պատգամավոր Վահե Ղալումյանը եւ «Հայաստան» դաշինքից ՔՊ-ականների սիրելի […]

Չորսուկես ժամ քննարկել են մի պաշտոնի հարց. Փաշինյանի եւ նրա կնոջ հետ մտերմությունը իր դերը խաղացել է

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չորսուկես ժամանոց փակ քննարկում է արել: Թվում է` մեկ թեմա պետք է քննարկվեր՝ երկրի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերները եւ Տավուշից հանձնվող տարածքների խնդիրը, բայց քննարկվել է մեկ պաշտոնի հարց, թե ով պետք է զբաղեցնի ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի՝ նախարար նշանակվելուց հետո թափուր մնացած պաշտոնը: Պարզվում է` […]

Բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու վերաբերյալ․ Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ «2018-ին, երբ Հայաստանում իշխանափոխություն եղավ՝ վստահեցումներ ստացանք, որ նրանք կգործեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն»․«Սա որևէ լոկալ նշանակության, էլ չասած նույնիսկ տիեզերական գաղտնիք չի։ Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու […]

ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով հետընթաց է արձանագրվել. ԱԳ փոխնախարար

Հայաստանի քաղաքացիների  համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով հետընթաց է արձանագրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ «Ափսոսանքով նշեմ, որ կա մեկ ոլորտ, որտեղ դեռևս չենք հասել մեր ուզած արդյունքին։ Եթե ԵՄ հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են և բոլոր ուղղություններով առաջընթաց կա, […]

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր Կոնստանտին Սոկոլովին և «ՄՏՍ-Արմենիա»-ի խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր Կոնստանտին Սոկոլովին և «ՄՏՍ-Արմենիա»-ի խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանին: Քննարկվել են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, որի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, գործունեությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:Կողմերը կարևորել են ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում գործող «ՄՏՍ Հայաստան»-ի հետևողական զարգացումն ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը:

Մայիսի 3-ին և 5-ին Մարզահամերգային համալիրում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը

Երևանում կայանալիք ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլից առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել մրցաշարի կիսաեզրափակիչների վիճակահանությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) տղամարդկանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Լանս Քելլին, ՀՖՖ գործկոմի […]

Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան

Ես հասկանում եմ, որ քաղաքական ընդդիմությունը հակվածություն ունի ամեն ինչ ներկայացնել որքան հնարավոր է սև լույսի ներքո ու անել պնդումներ, հետո այդ պնդումից բխեցնել հարց։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Թեմատիկային մի քիչ ավելի պակաս ծանոթ մարդու մոտ կձևավորվի տպավորություն, որ այդ պնդումը փաստ է, հետո […]