Lratvutyun.am

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ | Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները | Մայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների | Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր | Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին | Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն | Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին | Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվի | ԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանը | ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների | Վրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. Զուրաբիշվիլի | Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը | Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը | Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան | Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից | Ոստիկանները նոր հանդերձանք են գնում | Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը |

Թուրք-ադրբեջանական տանդեմն սկսել է իրագործել «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ-ն»

Օրերս թուրքական իշխանամերձ «Türkiye Gazetesi» լրատվականում «Ֆրանսիայի և Իրանի կողմից Զանգեզուրի նկատմամբ սաբոտաժ. կարևորագույն միջանցքում 10 հազար պարտիզաններ են տեղակայվել» խորագրով հոդվածում  ուշագրավ մանրամասներ էին հայտնել մարտի 1-3-ը Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ։ Նշվում է, որ թեև հայկական կողմը պնդել է, որ ապաշրջափակվող հաղորդակցությունները պետք է ինքը վերահսկի, սակայն դա անընդունելի է եղել ինչպես Անկարայի, այնպես էլ Բաքվի համար։ Հրապարակման համաձայն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն առաջարկել է Սյունիքին հատուկ կարգավիճակ տրամադրել և կիրառել Կալինինգրադի մոդելը, որը թեև գտնվում է Ռուսաստանի Դաշնության կազմում, սակայն ունի ինքնավար մարզի կարգավիճակ։ Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Սյունիքը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի և թյուրքալեզու աշխարհի, այլ նաև տարածաշրջանի և համաշխարհային առևտրի համար։ Բացի այդ, նշվում է, թե, իբր, «Հայաստանը նախորդող 3 տարիներին Ֆրանսիայից և Իրանից հրահանգներ է ստացել ու այս հարցում անգամ փոքր քայլեր չի ձեռնարկել»։

Նման իրավիճակում չի բացառվում, որ բացի ադրբեջանցիների չակերտավոր վերադարձն ապահովելու պահանջից՝ Անկարան և Բաքուն արդեն պաշտոնապես պահանջեն Սյունիքի մարզին հատուկ կարգավիճակ տրամադրել, որը փաստացի չի վերահսկվի ՀՀ-ի կողմից։  Սյունիքի մարզով Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու ադրբեջանական կողմի ձգտումը վկայում է «թյուրքական աշխարհի» միավորման հարցում Բաքվի ու Անկարայի շովինիստական նկրտումների մասին: Իսկ «զանգեզուրյան» չվերահսկվող միջանցքի փոխարեն Ադրբեջանի տարածքով հայկական ապրանքների «վերահսկման ենթակա» ճանապարհով փոխադրումը դեպի Ռուսաստան վկայում է ՀՀ վարչապետ Փաշինյանին մոլորեցնելու Բաքվի արտաքին քաղաքականության շարունակական գործելաոճի մասին: Հաշվի առնելով «թուրանական» միջանցքի գործարկման հարցում Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի բացասական վերաբերմունքը, Բաքուն եւ Անկարան փորձում են միջանցքի նախագիծը ներկայացնել որպես փոխադարձության սկզբունքով գործարկվող տարանցիկ ճանապարհ՝ հետագայում այն օգտագործելով Հայաստանի հարավային շրջանը «թյուրքական» աշխարհին միացնելու գաղափարի համար:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ունի նաև հեռու գնացող նպատակ: Դիցուք՝ Սյունիքի մարզին հատուկ կարգավիճակ տալուց հետո թուրքերը տարածաշրջանը կողողեն այսպես կոչված՝ «արևմտյան ադրբեջանցիներով», այնուհետև վերջիններս կպահանջեն և կանցկացնեն հանրաքվե, որի արդյունքներով էլ Սյունիքը կմիացվի Ադրբեջանին: Ահա այսպես, քայլ առ քայլ իրագործված կոմբինացիայով թուրք-ադրբեջանական տանդեմը կստանա այդքան բաղձալի «Զանգեզուրի միջանցքը», իսկ Սյունիքը կարժանանա Նախիջևանի ճակատագրին: Այս ընթացքում հնչել են նաև բազմաթիվ այլ մեսիջներ, որոնք վկայում են տվյալ սցենարի անչափ հավանական լինելու մասին: Այսպես, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին խնդրում է աջակցել Հայաստան «ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին»։  Ադրբեջանի մեջլիսում էլ ընդունվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչների հայտարարությունը։ Հայտարարությունն ընթերցել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին, իսկ հայտարարության տեքստը պատրաստել են «Արևմտյան Ադրբեջանը» ներկայացնող 24 պատգամավորներ։ Փաստաթղթում նշվում է, որ «իրենց պատմական հողեր արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ապահովումը վստահության ամրապնդման միջոցներից է»։

լրահոս

Փոխկապակցված նորություններ