Lratvutyun.am

Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին

Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակետը։ «Ամենակարևոր ասելիքն այն օրվա ասուլիսի ասելիքն էր՝ Հայաստանի այն նույն ուրվագիծը, որ ցույց եմ տվել այնտեղ, ցույց եմ տվել նաև այստեղ», – ի պատասխան «Ազատության» հարցին, թե ի՞նչ առաջարկեց, ի՞նչ մտքերով էր եկել՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 […]

Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի կրակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը: Այս մասին գրում է APA-ն՝ հղում անելով Ադրբեջանի ղեկավարի կայքում տեղադրված հաղորդագրությանը։«Մարտի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վառել է Նովրուզի կրակը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հաջորդ շաբաթ ռուսական ռուբլու փոխարժեքը որոշվելու է երկու կարևոր իրադարձություններով

Հաջորդ շաբաթ ռուբլու դինամիկան կորոշվի երկու կարևոր իրադարձություններով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ռուբլու դինամիկան որոշվելու է երկու կարևոր իրադարձություններով՝ ՌԴ նախագահական ընտրություններով և ՌԴ Կենտրոնական բանկի՝ կուրսի վերաբերյալ նիստով, գործակալությանը տված հարցազրույցում ասել է ֆինանսական վերլուծաբան Վլադիսլավ Անտոնովը։ Նա հիշեցրել է, որ առաջին գործոնն արդեն իսկ հաշվի է առնվել շուկայի կողմից, և քաղաքական […]

Apple-ը կարող է iPhone-ում օգտագործել Google-ի և OpenAI-ի արհեստական բանականությունը

Apple-ը բանակցություններ է վարում Google-ի հետ iPhone-ում Gemini լեզվի մոդելի օգտագործման վերաբերյալ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Զուգահեռաբար Թիմ Կուկի ընկերությունը նմանատիպ բանակցություններ է վարում OpenAI-ի հետ։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ Apple-ը ցանկանում է ստանալ Gemini-ի օգտագործման լիցենզիա՝ Google-ի չաթբոտը օգտագործելու համար արդեն iOS 18-ում, որը կթողարկվի այս տարի: Միաժամանակ Apple-ն ինքնուրույն ստեղծում է արհեստական […]

Շվյոնտեկը՝ Ինդիան Ուելսի կանանց մրցաշարի հաղթող

Ինդիան Ուելսում (ԱՄՆ) տեղի ունեցավ կանանց մրցաշարի եզրափակիչ հանդիպումը։ Աշխարհի առաջին ռակետ լեհ Իգա Շվյոնտեկը հաղթեց աշխարհի իններորդ ռակետ, հույն Մարիա Սակարիին։ Հանդիպումն ավարտվել է 6:4, 6:0 հաշվով։ Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 8 րոպե։ Կանանց մենախաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 8,9 միլիոն դոլար: Նախկինում Մարիա Սակարին երեք անգամ հաղթել էր Իգա Շվյոնտեկին՝ […]

Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Նապոլի»-ի դեմ խաղին: «Շատ կարևոր խաղ էր, բայց ոչ այդքան ցանկալի արդյունքը, որը մենք ուզում էինք: Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք»,-սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Նապոլի»-ին: Միլանյան […]

Ինչ է կատարվում նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում. ՆԳՆ-ն պարզաբանում է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում «Փաստին» են դիմում բազմաթիվ քաղաքացիներ՝ դժգոհելով, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված: Մասնավորաբար, երբ առցանց հերթագրմամբ մոտենալով Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներ՝ քաղաքացին դիմում է նույնականացման քարտ ստանալու նպատակով, նրան տեղեկացնում են, որ «սարքը չի աշխատում», ուստի չեն կարող դիմում ընդունել: Քաղաքացուն ուղղորդում […]

Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Տավուշի գյուղերի բնակիչների հետ հանդիպման մտադրության մասին Փաշինյանն ասել էր վերջին ասուլիսում։ Այդ ասուլիսից հետո ակտիվորեն շրջանառվում է Տավուշից 4 գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին թեման։

Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից. Ստոլտենբերգ

Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից. այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով իր այցը Բաքու: «Ուրախ էի Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, և ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը: Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ավելի լայն անվտանգության […]

ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների մասին վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ

ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ։Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն այսուհետ իրականացվելու են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով։ Բացառություն են կազմում մինչև համակարգի ներդրումը հարուցված վարույթի վերաբերյալ փաստաթղթերի և հարկ վճարողի հաշվառման համար չունեցող անձանց […]