Lratvutyun.am

Սյունիքի մարզպետը Ռոբերտ Ղուկասյանը և Իրանի գլխավոր հյուպատոսը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին | Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել | Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Քաթար | Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, իսկ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ | Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ | Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Կրեմլ | Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան | Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից | «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) | ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել | Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին | Գագիկ Ծառուկյանը հետևել է իր նախաձեռնությամբ ընթացող բազկամարտի համաուսանողական մրցաշարի եզրափակիչներին | Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը | Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն | ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց | Ազատամուտ-Իջևան ճանապարհից դիմակավորված իրավապահները բերման են ենթարկել Newday.am կայքի օպերատորին | Մադրիդի մրցաշար․ Ցիցիպասն անսպասելի պարտություն է կրել աշխարհի 118-րդ ռակետից | Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն է, Մամիկոն Խաչատրյանը երրորդն է | Շախմատի ԵԱ․ Գաբոյանն ու Մկրտչյանը հաղթանակ են տոնել 7-րդ տուրում |

Ինչ է կատարվում նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում. ՆԳՆ-ն պարզաբանում է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում «Փաստին» են դիմում բազմաթիվ քաղաքացիներ՝ դժգոհելով, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված: Մասնավորաբար, երբ առցանց հերթագրմամբ մոտենալով Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներ՝ քաղաքացին դիմում է նույնականացման քարտ ստանալու նպատակով, նրան տեղեկացնում են, որ «սարքը չի աշխատում», ուստի չեն կարող դիմում ընդունել: Քաղաքացուն ուղղորդում են այլ ստորաբաժանում՝ ընդ որում նշելով, թե որևէ երաշխիք չկա, որ այնտեղ «սարքն աշխատում է»: Այդ իսկ պատճառով, խորհուրդ են տալիս մոտենալ ՕՎԻՐ: Հարցի հետ կապված «Փաստը» դիմեց ՆԳՆ՝ պարզելու, թե ինչու է նման վիճակ ստեղծվել:

Նախարարությունից ստացված պատասխանը փաստացի հաստատում է, որ կա նման խնդիր: «Նույնականացման քարտերի համակարգում ի հայտ եկած անսարքությունների պատճառով քաղաքացիներին նվազագույն անհարմարություններ պատճառելու նպատակով նույնականացման քարտի դիմումի/փոխանակման ամրագրում ունեցող քաղաքացիները ուղղորդվում և սպասարկվում են այլ տարածքային ստորաբաժանումներում, այդ թվում՝ Ծառայության գլխամասային գրասենյակում՝ առանց հերթագրման սահմանափակումների»։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե երբ կկարգավորվի այս քաոսը:

Ինչ վերաբերում է «առանց հերթագրման սահմանափակումների» ձևակերպմանը, ապա պետք է նշել, որ առանց այն էլ հերթերի մեծ քանակի, առցանց հերթագրման մեծ խտության պայմաններում չափազանց անգործ է պետք լինել՝ ռիսկի դիմելու և հույսը դնելու նրա վրա, որ ժամեր չի կորցնելու՝ մինչ «ազատ պատուհան» կլինի, ու իրեն կսպասարկեն: Մյուս կողմից՝ ստացվում է՝ քաղաքացին քաղաքի մի ծայրից մյուսը պիտի հասնի՝ գտնելու «աշխատող սարքով» ստորաբաժանում կամ մոտենալու ծառայության գլխամասային գրասենյակ:

Հաջորդ խնդիրը վերաբերում է նրան, որ առցանց հերթագրման դեպքում քաղաքացին ստանում է ծանուցում՝ մոտենալ թիվ այսինչ օպերատորին, սակայն տվյալ ժամին այցելելով՝ ականատես են լինում մեկ աշխատող պատուհանի, որի վրա փակցված է միանգամից 3 ցուցանակ՝ 1,2,3 թվերով: Այսինքն, տասնհինգ րոպեի ընթացքում մեկ օպերատորը պետք է սպասարկի տվյալ ժամի համար գրանցված միանգամից 3 քաղաքացու: Նման վիճակի ականատես է եղել նաև մեր թղթակիցը՝ արձանագրելով, որ դրա արդյունքում 9:15-ի համար հերթագրվածները սպասարկվում էին 9:25, ինչը նշանակում էր, որ հետագա ժամերին գրանցվածներն ավելի «հետ էին ընկնելու»:

Այս թեմայի հետ կապված ՆԳՆ-ից ընդամենը պատասխանել են. «Էլեկտրոնային հերթագրում ունեցող քաղաքացիներին ծառայությունների մատուցումը ապահովվում է ամբողջ ծավալով»: Այստեղ, ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների. փաստացի ՆԳՆ-ն ասում է՝ ձեր աչքերին մի հավատացեք, մենք հիասքանչ ենք աշխատում: Եթե սրան գումարենք, որ այլևս չեն տրամադրվում «չիպային» նույնականացման քարտեր, ինչը ահռելի խնդիրներ է ստեղծում մարդկանց համար, վիճակն առավել պարզ կլինի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

լրահոս

Փոխկապակցված նորություններ