Lratvutyun.am

Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. զեկույց

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը, «Արբանէ» հիմնադրամը  և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն  հրապարակել ենք համատեղ զեկույց` «Ադրբեջանի կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի խախտումները՝ հայերի նկատմամբ ռասսայական, էթնիկ խտրականության համատեքստում» խորագրով: «Թաթոյան» հիմնադրամից հայտնում են՝ մարտի 18-ին […]

Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին, որը ներկայացնում ենք ստորև.Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս – Վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում Դուք կարևորեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ առևտրային հանգույցի ստեղծման համար, որը պետք է կապի Հայաստանը Միջերկրական ծովի և Հունաստանի հետ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Ինչպե՞ս կարող է այս ծրագիրը նպաստել Կովկասից մինչև Միջերկրական ծով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: […]

Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են 95 ուկրաինական անօդաչու

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում 95 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Գերատեսչության տվյալներով՝ դրանք խփվել են «Յուգ» զորախմբի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Զորախմբի մամուլի կենտրոնի ավագ սպա Սերգեյ Ռումյանցևի խոսքով՝ հակաօդային պաշտպանությունը խոցել է նաև 27 HIMARS, Vampire և Uragan համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկեր։ Չի նշվում, թե […]

Նախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվողների թիվն աճել է 173%-ով

Բիզնեսն արդեն երկու տարուց ավելի է, որ օգտվում է նախնական մաքսային հայտարարագրի առավելություններից։ Ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները, մինչև ապրանքի Հայաստանի սահմանը հատելը, էլեկտրոնային եղանակով ներկայացնում են նախնական հայտարարագիր և 24/7 ռեժիմով անմիջապես սահմանային անցակետում իրականացնում այդ ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները, ստանում ապրանքը և անմիջապես տնօրինում այն: Նախնական մաքսային հայտարարագրի համակարգից օգտվողների թիվը և հայտարարագրերի […]

«Կարմիր ալիք» է պետք, այլապես Ամերիկայի վերջը կգա. Մասկ

Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկը, հայտարարել է Հանրապետական ​​կուսակցությանն աջակցելու մասին։ Նա նշել է, որ նախկինում միշտ քվեարկել է դեմոկրատների օգտին։ «Ընդամենը մի քանի տարի առաջ ես վստահորեն քվեարկեցի դեմոկրատների օգտին: Հիմա կարծում եմ, որ մեզ «կարմիր ալիք» է պետք, այլապես Ամերիկայի վերջը կգա»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում։

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական և իրազեկման միջոցառումները

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՓԾ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, մի շարք ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում, բնակավայրերում կազմակերպել և անց են կացրել սեմինար-դասախոսություններ, գործնական պարապմունքներ, ուսումնավարժանքներ և իրազեկման միջոցառումներ։Արարատի մարզային փրկարարական վարչության ծառայողները ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի և պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ մարզի հանրակրթական, […]

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հուսով ենք՝ Երևանում կգերակայի քաղաքական կամքը՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը. Կրեմլ

Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում. այս մասին Аргументы и факты պարբերականի հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հայաստանն ավելի քան եղբայրական է, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ, ի դեպ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ հանդիսացող հայերի տնտեսական ակտիվությունը կազմում […]

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.05%-ով և կազմել 81.92 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.03%-ով և կազմել 86.73 դոլար: Նավթի չափման միավորը բարելն […]

Թանկարժեք մետաղների գներն աճել են

NYMEX բորսայի մարտի 25-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.12%-ով և կազմել 2170.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.20%-ով և կազմել 24.78 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.18%-ով և կազմել 902.60 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile […]