Lratvutyun.am

Երեկ Կիրանցում ցուցարարների հետ հանդիպած զինվորականներից երկուսը պատմում են եղելությունը | Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան | Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Արման Թաթոյան | Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը | Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել» | Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ | Էրդողանը չեղարկել է նախատեսված իր այցը ԱՄՆ | ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն | Կիրանցում լարված իրավիճակ է | ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ | Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան | Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ | Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը. Բագրատ Սրբազան | Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը | Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման | Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ | Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ | Շառլ Միշելը հրավիրվել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին | Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից | Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր |

Նախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվողների թիվն աճել է 173%-ով

Բիզնեսն արդեն երկու տարուց ավելի է, որ օգտվում է նախնական մաքսային հայտարարագրի առավելություններից։ Ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները, մինչև ապրանքի Հայաստանի սահմանը հատելը, էլեկտրոնային եղանակով ներկայացնում են նախնական հայտարարագիր և 24/7 ռեժիմով անմիջապես սահմանային անցակետում իրականացնում այդ ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները, ստանում ապրանքը և անմիջապես տնօրինում այն:

Նախնական մաքսային հայտարարագրի համակարգից օգտվողների թիվը և հայտարարագրերի քանակն անընդհատ ավելանում է։ ՊԵԿ-ի վիճակագրությամբ՝ միայն օգտվող ընկերությունների թիվը 2023-ին արդեն իսկ աճել է ավելի քան 173 տոկոսով։ Ներկայացված հայտարարագրերի քանակը, եթե 2022-ին կազմել է 2300, ապա 2023-ին՝ 9000, իսկ ներկա պահի դրությամբ թիվը հասել է 11 300 հայտարարագրի։

Սահմանային կետից ապրանքների բացթողնման դեպքում այլևս կարիք չի լինում ներմուծված բեռը տեղակայել ժամանակավոր պահպանության պահեստներում, ինչի շնորհիվ տնտեսվարողները խնայում են ժամանակ և ֆինանսական միջոցներ։ Մինչ համակարգի գործարկումը, ներմուծված բեռը ժամանակավոր պահպանության պահեստներում պահպանության համար, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր բեռնատար տրանսպորտային միջոցի համար ստիպված լրացուցիչ վճարումներ էին կատարում` օրական միջինում 20 հազար դրամ, այնինչ, նախնական մաքսային հայտարարագից օգտվելու պարագայում, այժմ ապրանքների պահպանության համար որևէ գումար վճարելու անհրաժեշտություն այլևս չկա։ Մեկ տարվա ընթացքում նախնական մաքսային հայտարարագրմամբ ապրանքներ ներմուծող բեռնատար տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է ավելի քան 4 անգամ։ Եթե 2022 թվականի ընթացքում այդ մեթոդով ապրանքներ են ներմուծվել շուրջ 4000 բեռնատարի միջոցով, ապա 2023 թվականին՝ թիվը հասել է արդեն շուրջ 16800-ի։

լրահոս

Փոխկապակցված նորություններ