Lratvutyun.am

ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետությունը իր տարածքի որևիցե մաս սակարկման չի ենթարկում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ նման հարց նույնիսկ չի էլ կարող քննարկվել։ «Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե գյուղ, որը կարող է որևէ մեկին հանձնվել։ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով՝ Խորհրդային […]

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի հետ կապված օրակարգերին նվիրվածության համար: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև ձևավորված ամուր կապերը և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ համագործակցության փաստը: Անն-Լորանս Պետելը […]

Իսրայելին սպառնում է միջազգային ասպարեզում մեկուսացում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե նա լայնածավալ գործողություն սկսի.Պետդեպարտամենտ

Իսրայելին սպառնում է միջազգային ասպարեզում մեկուսացում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե նա լայնածավալ գործողություն սկսի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք կարծում ենք, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունը ոչ միայն վնաս կհասցնի Պաղեստինի ժողովրդին, ոչ միայն կխաթարի հումանիտար օգնության մատակարարումը, այլև կվնասի Իսրայելի ազգային անվտանգությանը, ավելի կմեկուսացնի […]

Վրաերթի ենթարկված «Օպելի» վարորդը հիվանդանոցում մահացել է

Մարտի 25-ին, ժամը 13.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո ավտոբուսն է բախվել «Նիսանին», որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել «Նիսանի» և «Օպելի» վարորդներին ու երկու այլ անձանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 15.27-ի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» վարորդը՝ 60-ամյա Մանվել Ղրդիլյանը, մահացել […]

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Մարտի 27-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սարավանի լեռնանցքում, Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]

Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 27-ի որոշմամբ՝ Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Հակոբյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։