Lratvutyun.am

Երեկ Կիրանցում ցուցարարների հետ հանդիպած զինվորականներից երկուսը պատմում են եղելությունը | Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան | Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Արման Թաթոյան | Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը | Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել» | Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ | Էրդողանը չեղարկել է նախատեսված իր այցը ԱՄՆ | ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն | Կիրանցում լարված իրավիճակ է | ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ | Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան | Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ | Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը. Բագրատ Սրբազան | Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը | Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման | Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ | Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ | Շառլ Միշելը հրավիրվել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին | Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից | Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր |

ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետությունը իր տարածքի որևիցե մաս սակարկման չի ենթարկում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ նման հարց նույնիսկ չի էլ կարող քննարկվել։

«Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե գյուղ, որը կարող է որևէ մեկին հանձնվել։ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով՝ Խորհրդային Հայաստանի ստեղծումից սկսած, մինչև Հայաստանի անկախացումը։
Երբ սեպտեմբերի 21-ին բոլորով դուրս ենք գալիս փողոց և նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրը, մենք նշում ենք կոնկրետ բա՞ն, թե՞ ոչ։ Իհարկե, կոնկրետ բան։ Այդ կոնկրետ սահմանի տեղը Հայաստանի Հանրապետությունը գիտի, այն Տավուշի բնակիչները, որոնք ապրում են այնտեղ, գիտեն։ Եվ Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները շատ լավ իմացել են, և մենք էլ բոլորս Վրաստան գնալուց միշտ տեսել ենք այդ հատվածը։ Մենք որևիցե նոր բանի մասին չենք խոսում։ Հայաստանի Հանրապետությունը իր  տարածքի որևիցե մաս սակարկման չի ենթարկում»,- ընդգծեց Սիմոնյանը։
Հարցին, թե արդյոք հաշվարկել ե՞ն այն վտանգները, որոնք լինելու են, եթե Ադրբեջանի պահանջած այսպես կոչված 4 գյուղերը հանձնվեն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Այո, հենց այդ հաշվարկն է դրված եղել ամեն ինչի հիմքում և դրված է ամեն ինչի հիմքում»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե կա՞ն երաշխիքներ, որ Ադրբեջանը դուրս կգա Հայաստանի օկուպացված տարածքներից, Սիմոնյանը պատասխանեց, որ չի կարող նման երաշխիքների մասին խոսել, բայց պրոցեսը պետք է տարվի հայելային տրամաբանության մեջ։

«Բայց այն կետը, որտեղից պետք է սահմանը ուրվագծվի, մեր կարծիքով, պետք է Տավուշի մարզից սկսվի, որովհետև այնտեղ վիճելի մասերը ավելի քիչ են, քան մնացածի առումով։ Կարծում եմ, որ մենք այս գործընթացի շնորհիվ կունենանք լրիվ սահմանի ուրվագիծ»,- եզրափակեց Սիմոնյանը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ