Lratvutyun.am

Ադրբեջանը հաճախ ՀՀ-ին է մեղադրում էսկալացիայի համար․ ՀՀ-ն հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է խուսափել հակամարտությունից Հարավային Կովկասում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ադրբեջանը հաճախ ՀՀ-ին է մեղադրում էսկալացիայի համար․ՀՀ-ն հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է խուսափել հակամարտությունից Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։ «Մենք խոսեցինք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքի տակ, և թույլ տվեք ասել ձեզ, թե որքանով ենք մտահոգված այս կապակցությամբ, հաշվի առնելով, որ […]

ՀՀ-ն խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակմամբ. ԱԳՆ

Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Այս մասին X-ում հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ապրիլի 1-ին սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական օդուժը հարձակվել է Դամասկոսում Իրանի […]

ԱՄՆ-ն պարզում է Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ հարվածի մանրամասները․ Բլինկեն

ԱՄՆ-ը պարզում է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման մանրամասները, և համոզված է, որ ոչ Իսրայելը, ոչ մյուս կողմերը չեն ցանկանում, որ հակամարտությունը սրվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է Սիրիայում հարվածին, մենք փորձում ենք փաստեր հավաքել և հստակ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել», – ասել է Բլինկենը։ […]

Կտուժի սահմանամերձ 9 համայնք, կկորցնենք Իջևան-Նոյեմբերյան մայրուղին, հակառակորդի համար ազատ ճանապարհ կբացվի դեպի Լոռի․ ոսկեպարցիները՝ Փաշինյանին

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները ուղերձով դիմել են Նիկոլ Փաշինյանին․ «Մենք՝ ներքոստորագրյալներս, Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեպար, գյուղի բնակիչներս, մեր խոր անհանգստությունն ենք հայտնում վերջերս ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից, մասնավորապես նաև Ձեր կողմից մեր բնակավայրի հարակից տարածքների ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին հայտարարությունների կապակցությամբ։ Նախ՝ մի քանի խոսք այն մասին, թե ինչպե՞ս է ստեղծվել այս իրավիճակը […]

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է ԱԽ գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վարչապետին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2023-ին կատարված աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները:

Արարատի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերահսկողություն են իրականացրել Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում շահագործվող մի քանի բենզալցակայանի գործունեության նկատմամբ։ «Մասնավորապես՝ վերահսկողություն է իրականացվել Արարատի մարզ, Արարատ համայնք, Երասխ բնակավայր, Երևանյան խճուղի 42 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հետազոտության […]

«Բանակից ազատվածներով Ղարաբաղը հետ եմ բերելու». Ղուկասյան

«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում ներկայացրել է ՀՀ զինդատախազության պատասխանը՝ իր նամակին. «Մի քանի բարձրաստիճանների որդիների՝ բանակից ապօրինի ազատվելու հետ կապված դիմել էինք ՀՀ զինդատախազություն, օրինակ՝ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիրի, Տարոն Մարգարյանի երկու տղերքի, Ծառուկյանի Նվերիկի: Ինձ պատասխանում են, որ Վովայի տղեն Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով ազատվել […]

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կութի և Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը  00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են […]

Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է

Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցը: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև: Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Ադրբեջանական կողմը կիրառել […]

Մինչև 2024 թ․ հունիսի 1-ը դիմելու դեպքում՝ ԼՂ-ից տեղահանված անձանց կենսաթոշակը կնշանակվի սկսած 2023 թ. հոկտեմբերի 1-ից

Մինչև 2024 թ․ հունիսի 1-ը դիմելու դեպքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակը կնշանակվի և գումարը կհաշվարկվի սկսած 2023 թ. հոկտեմբերի 1-ից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ-ից։ Վերջնաժամկետի երկարացման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն, որ կան ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներ, ովքեր առայժմ չեն հասցրել հաշվառվել ՀՀ բնակչության վայրի հասցեով և դիմել կենսաթոշակի նշանակման համար։ […]

ՊԵԿ-ը առաջին եռամսյակում ապահովել է ավելի քան 500 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում  հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 500.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է  շուրջ 59.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 88.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 25.5 մլրդ դրամով […]

Միայն հայտարարություններով չեն սահմանափակվում

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ քպական պատգամավորներից մեկը նորից մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ փաստացի շարունակելով Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզերը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել էր. «Այսօր մենք Ռուսաստանի հետ նույն լեզվով չենք խոսում. այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել»։ Սա արդեն նորություն չէ. գրեթե ամենօրյա ռեժիմով քպականներից […]