Lratvutyun.am

Մայիսի 26-ին, կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան | Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում | Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա են գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ փուլին | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին | Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել | Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա թուրքին․ Սանոսյանը հանդիպեց Կիրանցեցիներին | «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը |

«Բանակից ազատվածներով Ղարաբաղը հետ եմ բերելու». Ղուկասյան

«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում ներկայացրել է ՀՀ զինդատախազության պատասխանը՝ իր նամակին. «Մի քանի բարձրաստիճանների որդիների՝ բանակից ապօրինի ազատվելու հետ կապված դիմել էինք ՀՀ զինդատախազություն, օրինակ՝ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիրի, Տարոն Մարգարյանի երկու տղերքի, Ծառուկյանի Նվերիկի: Ինձ պատասխանում են, որ Վովայի տղեն Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից: Երկրորդ պատասխանում ասվում է, որ Տարոնի տղեն՝ Նահապետը, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար ու օրենքով սահմանված կարգով ազատվել, իսկ մյուս տղեն՝ Անդրանիկը, ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի ու ստացել տարկետում՝ 3 տարի ժամկետով: Հաջորդ պատասխանում ասվում է, որ Ծառուկյանի տղեն՝ Նվերը, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար ու օրենքով սահմանված կարգով ազատվել պարտադիր զինծառայությունից…Հարգելի դատախազություն, ես ձեզ գրել էի, որ էս մարդկանց տանեիք պերեկամիսիա, տեսնեիք՝ էդ հիվանդությունները կա՞ն, թե՞ ոչ, ես պնդում եմ, որ չորսն էլ ազատվել են փողով, ընկե՛ր Աննա Վարդապետյան: Էս տարի որ իշխանափոխություն եղավ, էս մարդկանց ուղարկելու եմ կամիսիայի: Պնդում եմ՝ դրանք առողջ են, հիվանդ չեն: Լավ, էդ բանակ բառը վերաբերվում ա միայն քյասիբներին ու բոմժերի՞ն»: Ղուկասյանը նաև նշել է, որ բոլոր «բանակից ազատվածներին» հետ է բերելու, ուղարկելու առաջնագիծ. «6 ամիս կվերապատրաստվեք, կսովորեք՝ ինչ է նշանակում զենք-զինամթերք: Պատրաստվելու եմ այդ ազատվածներով Ղարաբաղը հետ բերել: 3-րդ գծում կանգնած են լինելու արդեն ծառայածները, առաջին գծում՝ դուք»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ