Lratvutyun.am

Ռուսական պատժամիջոցները չեն ուշանա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ ՌԴ-ն արգելել է մի շարք իշխանականների ու մերձիշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Շրջանառվում էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի, ինչպես նաև մեկ այլ պատգամավորի՝ քպական Գուրգեն Մելքոնյանի անունը: Ի հավելումն սրա, կան տեղեկություններ, որ ՌԴ-ն արդեն արգելել է նաև Արցախի «սորոսական» ՀԿ սեկտորից ակտիվ հակառուս համարվող Տիգրան […]

2024-ի 1-ին եռամսյակում հավաքագրվել է 500,6 մլրդ դրամ եկամուտ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ է 13,6%-ով ավելի. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում  հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 500.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է  շուրջ 59.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 88.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 25.5 մլրդ դրամով […]

Հայտնի են Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցող Հայաստանի հավաքականները

Երևանում ապրիլի 4-5-ին կանցկացվի սամբոյի Աշխարհի գավաթի մրցաշարը։ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների կազմերը։      Արցախից բռնի տեղահանված մարզիկները հանդես կգան փախստականների դրոշի տակ․ Սամբո Դավիթ Հովսեփյան (58 կգ), Յուրի Ահարոնյան (64 կգ), Դավիթ Գրիգորյան (88 կգ) Մարտական սամբո Վասակ Բարսեղյան (71 կգ) Աղբյուր  ArmSport.am

Իսրայելի՝ Դամասկոսում հրթիռակոծությունից մարդիկ են զոհվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է, որ սիոնիստները կվառվեն դժոխքի կրակներում: Իսրայելի՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության հրթիռակոծությունից մարդիկ են զոհվել։ Ավիահարվածների հետևանքով զոհվել է նաև Սիրիայում և Լիբանանում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում պատասխանել Դամասկոսում […]

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը․ Միլլեր

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը, երկուշաբթի հայտարարել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Մենք շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել սահմանին էսկալացիայի և մարտական գործողությունների: Շարունակում ենք կոչ անել պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ […]