Բելգորոդում, ուկրաինական հարվածի հետևանքով, 10-հարկանի շենք է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ)

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում, ուկրաինական հարվածի հետևանքով, 10-հարկանի բնակելի շենքը մասնակի փլուզվել է, հաղորդվել է զոհերի և վիրավորների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Փրկարարները փլատակներից ողջ դուրս են բերել 12 մարդու, հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզը վերանորգվել է

Ավարտվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շինարարական աշխատանքները։  Ջրառատի մանկապարտեզը կառուցվել է ՀՀ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով։ Մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։ Ջրառատի մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով։ Գումարի առաջին փուլի 60 տոկոսը և երկրորդ փուլի 70 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը։ Այս […]

Մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը գրել է. «Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում, մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, 44 օր բայրաքթարի ու թշնամու առաջ կանգնի, բայց մենք մի14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների՝ «գործ ունենք, ինչ […]

Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 13-ին՝ ժամը 11:30-ին, «Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Իսրայելի հետ հրադադարի գործարքին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկն ընդունելու պատրաստակամության մասին: Այդ մասին նա հայտարարել է Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուրահման բեն Ջասիմ ալ Թանիի և Եգիպտոսի ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավար Աբբաս Քամիլի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Կատարը և Եգիպտոսը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցություններում հանդես են գալիս որպես միջնորդ։ «Նրանց […]

Հայաստանում անտառները, ջրաճահճային տարածքներն ու լանդշաֆտները կվերակագնվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիրը» (RESILAND Հայաստան), որը կօգնի Հայաստանի կառավարությանը ուժեղացնել համայնքների ներգրավվածությունը եւ բարելավել անտառների, ջրաճահճային տարածքների, ինչպես նաեւ պահպանվող տարածքներ կառավարումը Հայաստանի ընտրված վայրերում։ Այս մասին հայտնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (ԳԷՀ) – 5,45 մլն ԱՄՆ դոլար աջակցություն եւ Շվեդիայի կառավարության կողմից […]

Բանկային համակարգի շահույթը առաջին եռամսյակում 19%-ով աճել է

Հայաստանում գործող 18 բանկերը միասին 2024 թվականի առաջին եռամսյակում շուրջ 83 մլրդ դրամի զուտ շահույթ են ապահովել։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ բանկերի շահույթն աճել է 13.2 մլրդ դրամով կամ շուրջ 19%-ով։ Այս մասին են վկայում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները։ Զուտ շահույթով առաջատարը «Արդշինբանկ»-ն է։ Այս տարվա առաջին եռամսյակում բանկը մոտ 25.4 մլրդ դրամի զուտ […]

Հայաստանը Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է

Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում մասնակցել են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին։ Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։ Նշենք, որ ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ԱՄՆ մայրցամաքից դուրս, որտեղ իրականացվելու է […]

Ըմբշամարտի վարկանիշային մրցաշար․ Հրայր Ալիխանյանը և Լյովա Գևորգյանը հաղթեցին մեկնարկում

Շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը։ Այսօր մրցում են ազատ ոճային ըմբիշները։ Հայաստանը մրցաշարում ունի 4 ներկայացուցիչ՝ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ): Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթել է 7-0 հաշվով Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևին։Ավելի վաղ Լյովա Գևորգյանը (125 կգ) […]

Դայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ

«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։ Ապրիլին «Էվերտոնը» 52-ամյա մասնագետի գլխավորությամբ հաղթեց «Բարնլիին» (1:0), «Նոթինգհեմ Ֆորեստին» (2:0), «Լիվերպուլին» (2:0) և «Բրենտֆորդին» (1:0), ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» (1:1) հետ և պարտվեց «Չելսիին» (0:6): Մրցանակի համար պայքարում Դայչը հաղթեց Միկել Արտետային («Արսենալ») և Պեպ Գվարդիոլային («Մանչեսթեր Սիթի»): 36 […]

Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճել է ոսկե մեդալ։ Հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։ Անի Մարտիրոսյանը (54 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։ Հիշեցնենք, որ Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում: Ներսիսյանը […]